Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Զաքիր Հասանովը ստուգել է առաջնագծում տեղակայված զորամասերի մարտունակությունը - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ, ԶՈՒ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հանձնարարությամբ՝ պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը և նախարարության ղեկավար կազմը այցելել են առաջնագծում տեղակայված զորամասեր և ստորաբաժանումներ:

Զեկույցները լսելուց հետո պաշտպանության նախարարը հետևել է հակառակորդի դիրքերին, ծանոթացել առաջնագծում տիրող իրավիճակին։

Այնուհետև զորամասերից մեկում բացելով նոր հենակետ և ավտոպարկ՝ նախատեսված ռազմական տեխնիկայի համար, նախարարը ստուգել է ռազմական տեխնիկայի մարտական պատրաստության մակարդակը։

Զինծառայողների հետ հանդիպման ընթացքում Զաքիր Հասանովը հետաքրքրվել է նրանց սոցիալ-կենցաղային պայմաններով, ինչպես նաև անձնակազմին փոխանցել Գերագույն գլխավոր հրամանատարի տոնական շնորհավորանքը և պետության ղեկավարի անունից պարգևատրել աչքի ընկած զինծառայողներին։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299