Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Զինված ուժերի ուսումնակրթական կենտրոնում կայացել է հանդիպում ռազմական դպրոցի շրջանավարտների հետ

Բաքու-ԱՊԱ: Զինված ուժերի ուսումնակրթական կենտրոնում կայացել է հանդիպում Հեյդար Ալիևի անվան Բարձրագույն ռազմական դպրոցի շրջանավարտների հետ:

Գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը ելույթ է ունեցել շրջանավարտների առջև:

Նա նշել է, որ մարտական պատրաստվածության բարելավման նպատակով բանակը համալրվում է գերժամանակակից տեխնիկայով, հրթիռային և հրետանային համակարգերով, ռազմական նշանակության այլ միջոցներով, կառուցվում են նոր հրաձգարաններ, իրականացվում են տարբեր մակարդակի զորավարժություններ, շարունակվում են մասնագետների պատրաստման աշխատանքները:

Նախարարը նշել է, որ ադրբեջանական բանակի յուրաքանչյուր զինվոր պետք է օրինակ ծառայի իր ղեկավարած կոլեկտիվի համար:

«Պետության և ժողովրդի վստահությունն արդարացնելու համար մենք պետք է բարձրացնենք պրոֆեսիոնալիզմի, գիտելիքների և ունակությունների մակարդակը, գերազանցենք հակառակորդին: Բանակի առաջ դրված է մեկ խնդիր. պատրաստ լինել պատերազմին և ապահովել երկրի տարածքային ամբողջականությունը՝ ազատագրելով մեր օկուպացված տարածքները», - ասել է Զաքիր Հասանովը:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0087
 
RR
0.0296