Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԶՈՒ-ի Գլխավոր շտաբի պետը հանդիպել է ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահի հետ - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի Հանրապետության պաշտպանության առաջին փոխնախարար, Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Նաջմեդին Սադիկովը այսօր հանդիպել է՝ ՆԱՏՕ-ի Ռազմական կոմիտեի նախագահ Պյոտր Պավելի գլխավորած պատվիրակության հետ։

Ողջունելով հյուրերին՝ գեներալ-գնդապետ Ն. Սադիկովը նշելով Հյուսիսատլանտյան դաշինքի հետ ռազմական կապերի հաջող զարգացումը, պատմել է՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև ռազմական համագործակցության, այդ թվում նաև ՆԱՏՕ-ի տարբեր ծրագրերի շրջանակներում Ադրբեջանի զինված ուժերի գործունեության մասին, ինչպես նաև Ադրբեջանի կողմից՝ Աֆղանստանում «Վճռական աջակցություն» ոչ մարտական առաքելության մեջ ներդրվող ավանդի մասին։

Գեներալ-գնդապետ Ն. Սադիկովը հատկապես նշել է՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի և պետության ղեկավար, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի հատուկ ծառայությունները՝ Ադրբեջանի և ՆԱՏՕ-ի միջև արդյունավետ և վստահելի հարաբերությունների հաստատման մեջ։

Անդրադառնալով տարածաշրջանում ռազմաքաղաքական իրավիճակին, գեներալ-գնդապետ Ն. Սադիկովը ընդգծել է՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության և միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում ղարաբաղյան հակամարտության լուծմանը հասնելու կարևորությունը։ Բարձր գնահատելով Ադրբեջանի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության վերաբերյալ ՆԱՏՕ-ի դիրքորոշումը՝ Գլխավոր շտաբի պետը վստահություն է հայտնել, որ Դաշինքը առաջիկայում ևս կշարունակի ջանքեր ներդնել այդ ուղղությամբ։

Իր հերթին, գեներալ Պ. Պավելը հատուկ նշելով, որ Ադրբեջանը հանդիսանում է Դաշինքի հուսալի գործընկերը, բարձր է գնահատել՝ ահաբեկչության դեմ պայքարում մեր երկրի մասնակցությունը, խաղաղապահ գործողությունների շրջանակներում՝ բեռնափոխադրումների իրագործման համար մեր երկրի կողմից օդային տարածության տրամադրումը, այդ թվում նաև Աֆղանստանում ադրբեջանցի խաղաղապահների բարձր պրոֆեսիոնալիզմը։

Գոհունակություն հայտնելով մեր երկիր այցի հետ կապակցությամբ, հյուրը նաև խորը երախտապարտություն է հայտնել Ադրբեջանի ղեկավարությանը՝ Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի հետ Բաքվում երկկողմ հանդիպմանը նպաստելու և անցկացնելու համար։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285