Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԶՈւ - ում լայնածավալ զորավարժություններ են մեկնարկում

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի զինված ուժերն այսօր լայնածավալ զորավարժություններ են սկսում, որոնց կմասնակցի 23 հազար զինծառայող։ Պայմանները մոտ կլինեն մարտականին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությունը:

Զորավարժությունները կշարունակվեն մինչև հունիսի 24-ը։

Հայտարարությունում նշվում է, որ «համաձայն նախագահ Իլհամ Ալիևի հաստատած պլանի՝ սկսած հունիսի 19-ից կանցկացվեն լայնածավալ օպերատիվ-մարտավարական զորավարժություններ՝ զորքերի մարտական պատրաստության, ուժերի և միջոցների կառավարման կազմակերպման, մարտականին մոտ պայմաններում նրանց փոխգործակցության ստուգման նպատակով»։

Զորավարժություններում կներգրավվի 120 միավոր տանկ և զրահատեխնիկա, տարբեր տրամաչափի 180 հրթիռա-հրետանային կայանք, համազարկային կրակի ռեակտիվ համակարգեր և ականանետեր, տարբեր նշանակության մինչև 30 միավոր մարտական ավիացիա, ինչպես նաև ռադիոէլեկտրոնային հետախուզության նոր միջոցներ և անօդաչու թռչող սարքեր։

Ավելի վաղ Ադրբեջանի և Թուրքիայի զինված ուժերը Նախիջևանում անցկացրել էին ռազմա-մարտավարական զորավարժություններ, որոնք ավարտվել են հունիսի 16-ին։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 12 Դեկտեմբեր, 2017

USD
1.7
 
EUR
2.0012
 
RR
0.0288