Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ադրբեջանի ԶՈւ ղեկավարության մասնակցությամբ ընթանում է եռօրյա միջոցառում»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի ԶՈւ ղեկավարության մասնակցությամբ ընթանում է եռօրյա միջոցառում: Այս մասին տեղեկացրել են պաշտպանության նախարարության մամուլի ծառայությանից:

Միջոցառմանը, որին մասնակցում են պաշտպանության փոխնախարարները, գլխավոր վարչությունների պետերը, նախարարության վարչությունների և ծառայությունների ղեկավարները, շտաբների պետերը և այլոք, ելույթով հանդես է եկել ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովը:

Նախարարը խոսել է Ադրբեջանի նախագահ, ԶՈւ Գերագույն գլխավոր հրամանատար Իլհամ Ալիևի կողմից երկրի Զինված ուժերի առջև դրված առաջադրանքների մասին:

Գեներալները և այլ սպաները ստուգում են տարբեր տեսակի թրթուրավոր և անիվավոր մարտական մեքենաների վիճակը:    

Միջոցառմանը ներկա գտնվող անձնակազմը մասնակցում է տեսական և գործնական վարժանքներին, որոնք կազմակերպվում են վարժական կենտրոններում և դաշտային պայմաններում: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301