Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ադրբեջանում սահմանադրական ուղղումների վերաբերյալ հանրաքվեի արդյունքները կհայտարարվեն հոկտեմբերի 21-ին»

Բաքու-ԱՊԱ: Այսօր Ադրբեջանում տեղի է ունեցել ԿԸՀ հերթական նիստը, որի ժամանակ հաստատվել է սահմանադրական ուղղումների վերաբերյալ հանրաքվեի նախապատրաստական պլանը:

Նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել հանրաքվեն ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին նշանակելու մասին: ԿԸՀ քարտուղար Արիֆ Մուխտարովը հայտարարել է, որ exit-poll-եր անցկացնելու ցանկություն ունեցող կազմակերպությունները կարող են փաստաթղթերը ներկայացնել մինչև սեպտեմբերի 6-ը:

Մուխտարովի խոսքով, հանրաքվեի արդյունքներն ամփոփվելու են հոկտեմբերի 21-ին:

Սահմանադրական ուղղումներով առաջարկվում է Ադրբեջանում ներդնել փոխնախագահների և առաջին փոխնախագահի պաշտոններ, որոնք այդ պաշտոնում կնշանակվեն և կազատվեն Ադրբեջանի նախագահի հրամանով:

Առաջարկվում է նաև փոփոխություններ կատարել 100-րդ հոդվածում. պետք է վերացվի այն դրույթը, ըստ որի՝ «Ադրբեջանի նախագահ կարող է ընտրվել 35 տարեկանից ոչ փոքր Ադրբեջանի քաղաքացի»:

Նախատեսվում է ուղղումներ անել նաև 101-րդ հոդվածում, որի համաձայն՝ Ադրբեջանի նախագահի լիազորությունների ժամկետը 5 տարուց կհասցվի 7 տարվա, ինչպես նաև Ադրբեջանի նախագահն իրավունք կստանա հայտարարելու նախագահական արտահերթ ընտրություններ:

Օրենսդրական ուղղումներն առնչվում են նաև խորհրդարանին. առաջարկվում է պատգամավոր ընտրվելու տարիքային շեմը 25 տարեկանից իջեցնել 18-ի:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301