Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԱՀ ԱԳՆ ղեկավար. «Սա նշանակում է խաղաղ գործընթացի վերջը»


«Ադրբեջանը դուրս չի եկել բանակցային գործընթացից, բանակցություններում մեզ արդյունք է պետք»:

 

Ինչպես հաղորդում է Armenia.Az-ը, այս մասին Մալթայի ԱԳՆ ղեկավար Ջորջ Վելայի հետ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում ասել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը:

 

Նա հիշեցրել է, որ մի քանի օր առաջ նախագահ Սարգսյանը հայտարարեց բանակցային գործընթացից դուրս գալու մասին, որից հետո էլ ՀՀ արտգործնախարարը հայտարարեց, թե Հայաստանը պատրաստ է շարունակել բանակցությունները:

 

«Հիմա Սարգսյանը բանակցությունների շարունակման համար 3 նախապայման է առաջ քաշում: Սակայն նախապայմաններով հարցը չես լուծի: Բոլորին է հասկանալի, որ ստատուս քվոն անընդունելի է: Դրա պահպանումը չի նպաստում ոչ բանակցություններին, ոչ էլ խաղաղությանը:

 

Եթե Երևանում կարծում են, թե նախապայմաններով կարող են ձգձգել բանակցային գործընթացը, ապա դա պրիմիտիվ մոտեցում է: Գործընթացը պետք է տեղից շարժվի: Ամենամեծ սպառնալիքը բխում է Ադրբեջանի օկուպացված տարածքներում Հայաստանի զորքերի առկայությունից»:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301