Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Բաքվի և Նախչըվանի միջև երկաթուղային հաղորդակցություն կհաստատվի

Բաքու-ԱՊԱ: Բաքվի և Նախչըվանի միջև երկաթուղային հաղորդակցություն հնարավոր է հաստատել Թուրքիայի կամ Իրանի վրայով:

Այս մասին հայտարարել է «Ադրբեջանական երկաթուղիներ» ՓԲԸ-ի ղեկավար Ջավիդ Գուրբանովը:

Նրա խոսքով, կա երկու տարբերակ: «Կարելի է երկաթուղի կառուցել Կարսի և Սադարակի միջև: Դա Թուրքիայի տարածքն է, նախագծի արժեքը կազմում է 2-2,5 մլրդ դոլար:

Մյուս կողմից՝ Իրանում կառուցվում է երկաթգիծ Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի շրջանակներում: Այդ նախագծի արժեքը կազմում է 1 մլրդ դոլար: Իրանական կողմը իր վրա է վերցնում հողատարածքների գնման բոլոր ծախսերը: Բաքվից Նախչըվան Իրանի տարածքով անցնող երկաթգծի երկարությունը կկազմի 1450 կմ: Նշեն, որ երկրի ղեկավարը նույնպես շահագրգռված է այս նախագծի իրականացմամբ», - ասել է Ջավիդ Գուրբանովը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301