Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Չեմ հավատում, թե ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջատարի դերը կզիջի Ռուսաստանին»

Բաքու-ԱՊԱ: ՌԴ ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան լրագողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարել է, որ չի հավատում, թե ԱՄՆ-ն Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջատարությունը կզիջի Ռուսաստանին։

Այդ մասին հայտնել է լրատվամիջոցի մոսկովյան թղթակիցը։ Ճեպազրույցի ժամանակ լրագրողը հայտարարել է, որ մոսկովյան վերջին այցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերին Կրեմլին առաջարկել է առաջատարի դեր խաղալ Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում՝ Սիրիայում դիրքերը զիջելու դիմաց և հետաքրքրվել է, թե որքանով է հավաստի այդ տեղեկատվությունը։

Զախարովան պատասխանել է. «Չեմ հավատում, թե ԱՄՆ-ն որևէ հարցում կհամաձայնվի առաջատարի դերը զիջել Ռուսաստանին։ Եթե դա այդպես լիներ, ապա դա կլիներ իսկական առաջընթաց»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301