Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իրադրությունն առաջնագծում


Բաքու ԱՊԱ: Հայաստանի Զինված ուժերը վերջին 1 օրում հրադադարի ռեժիմը խախտել են 120 անգամ՝ կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ:

 

Այս մասին ասված է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

 

Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները Իջևանի շրջանի Պառավաքար գյուղի ուղղությունից գնդակոծել են Գազախի շրջանի Գըզըլհաջըլը և Աղստաֆայի շրջանի Քյոհնեգըշլագ գյուղերը, իսկ Բերդի շրջանի Մովսեսգեղ և Չինարի գյուղերի ողղությունից՝ Թովուզի շրջանի Ալիբեյլի և Քյոխանաբի գյուղերը:   

 

Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները ադրբեջանական դիրքերը գնդակոծել են նաև Թերթերի շրջանի Չիլաբյուրտ, Յարըմջա, Գյոյարխ, Աղդամի շրջանի Շիխլար, Նովրուզլու, Ջավահիրլի, Քենգերլի, Սարըջալը, Գարագաշլը, Շուրաբադ, Նեմիրլի, Յուսիֆջանլը, Խոջավենդի շրջանի Կուրոպատկինո, Ֆիզուլիի շրջանի Հորադիզ, Գարախանբեյլի, Գորգան, Աշաղը Սեյիդահմեդլի գյուղերի մոտ տեղակայված դիրքերից:  

 

Հաշվի առնելով օպերատիվ իրավիճակը՝ Ադրբեջանի Զինված ուժերը 121 կրակային հարված են հասցրել հակառակորդի դիրքերին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276