Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Մերկելը հայտարարել է, որ ձգտում է վերադարձնել Ռուսաստանի հետ առանց պատժամիջոցների հարաբերությունները»

Բաքու-ԱՊԱ: Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ աշխատում է ողջ ուժով` վերադարձնելու Ռուսաստանի հետ այն հարաբերությունները, որոնք պատժամիջոցները կդարձնեն ոչ անհրաժեշտ:

«Ես առաջինը կվերացնեի Ռուսաստանի դեմ պատժամիջոցները: Ցավոք, մենք դեռևս չենք տեսնում մինսկյան համաձայնագրի իրականացումը:

Մենք ողջ ուժերով ցանկանում ենք վերադառնալ Ռուսաստանի հետ այն հարաբերություններին, որոնք պատժամիջոցներն անհրաժեշտ չէին դարձնի»,­- ինչպես հաղորդում է «Ռիա­նովոստի»-­ն, ասել է Մերկելը:

Կանցլերն ընդգծել է, որ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հետ միասին գրեթե ամեն օր անում են հնարավորը, որպեսզի հասնեն առաջընթացի մինսկյան պայմանավորվածությունների կյանքի կոչման ուղղությամբ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276