Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ռուսական կողմը մշտական կապի մեջ է Բաքվում ձերբակալված Մարատ Ուելդանով-Գալուստյանի փաստաբանի հետ»

Բաքու-ԱՊԱ: Ռուսական կողմը Բաքվում ՌԴ քաղաքացի Մարատ Ուելդանով-Գալուստանի ձերբակալումը կամ նրան օժանդակություն ցուցաբերելու հարցը չի դիտարկում ազգային խնդիրների համատեքտում:

Այս մասին հայտարարել է ՌԴ արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Այդ մասին մենք մանրամասն պարզաբանումներ ենք տվել լրատվամիջոցներին: Այս հարցը մենք որևէ ազգային հիմքով չենք դիտարկում: Մեզ համար ՌԴ քաղաքացիներն ազգային հիմքով չեն բաժանվում»,- շեշտեց Զախարովան:

Նրա խոսքով` Ադրբեջանում ՌԴ դեսպանատան ներկայացուցիչները հանդիպել են Մարատ Ուելդանով-Գալուստանի հետ, սակայն վերջինս որևէ բողոք և հավելյալ ցանկություն չի ներկայացրել: Զախարովայի տեղեկացմամբ` Ադրբեջանում ՌԴ դիվանագիտական ներկայացուցչությունը մշտական կապ է պահում նրա փաստաբանի հետ:

Մարատ Ուելդանով-Գալուստյանին ձերբակալել էին հունիսի 9-ին Ադրբեջանի քրեական օրենսգրքի բավականին տարածված 234.4.3 հոդվածով, որը նախատեսում է պատիժ մեծ քանակությամբ թմրանյութերի անօրինական պատրաստման, արտադրության, ձեռքբերման, պահպանման, տեղափոխման համար: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276