Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Սոմալիում չորս ահաբեկչությունների հետևանքով շուրջ 50 հոգի է զոհվել

Բաքու-ԱՊԱ։ Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում տեղի է ունեցել ահաբեկչական չորս հարձակում, որի հետևանքով զոհվել է շուրջ 50 հոգի։

Ահաբեկիչները սկզբում պայթեցրել են ականապատված ավտոմեքենան նախագահական պալատից ոչ հեռու, որից հետո մի քանի զինյալ կրակ են բացել երկրի պաշտպանության նախարարության շենքի վրա:

Քիչ անց Ազգային թատրոնի մոտ պայթել է հերթական ավտոմեքենան, իսկ չորրորդ պայթյունը հնչել է տեղի հիվանդանոցի մոտ:

Հարձակումների պատասխանատվությունն արդեն իսկ ստանձնել է «Աշ-Շաբաբ» ահաբեկչական խմբավորումը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301