Լրահոս
աճ
13:19 23 Սեպտեմբեր
Ամենաընթերցված

Ադրբեջան ժամանած հայուհին այցելել է՝ Ալխանլիում զոհված խաղաղ բնակիչների գերեզման - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար հարթակին» միացած հայուհի Օքսանա Ալթունյանը՝ 30 տարի անց այցելել է Բաքու քաղաք։

Այս մասին «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար հարթակի» մամուլի ծառայությունից, Օքսանա Ալթունյանը ծնվել է Բաքվում և ապրել է մինչև 1987 թվականը, բայց Ադրբեջանի և Հայաստանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության պատճառով, նա հարազատ քաղաք վերադառնալու հնարավորություն չի ունեցել:

Բաքու Ժամանելով, Օքսանա Ալթունյանը այցելել է՝ Նշանավոր մարդկանց հուղարկավորման ծառուղի, որտեղ հարգել է Ադրբեջանի նախկին նախագահ Հեյդար Ալիևի և մշակույթի գործիչներ՝ Ռաշիդ Բեյբութովի ու Մուսլիմ Մագոմաևի հիշակատը, որոնց ստեղծագործությունները անջնջելի հետք են թողել նրա անձի կազմավորման մեջ, շփվել է՝ պատերազմի պատճառով նրանց հետ երկար տարիներ բաժանված մերձավորների հետ։

Քաղաքում զբոսնելու ժամանակ Օքսանան անցել է հարազատ փողոցներով, այցելել է իր ավարտած դպրոցը, հանդիպել է տան հարևանների հետ, որտեղ նա ապրել է իր ընտանիքի հետ։Նա իր հիշողություններով կիսվել է՝ Բաքվում ադրբեջանցիներին և հայերին կապող բարիդրացիական և բարեկամական հարաբերությունների, հակամարտության ժամանակ հարևանների կողմից իր ընտանիքի անդամների փրկության պատմության մասին։ Նա հատուկ նշել է, որ հակամարտությունից տուժած և քաղաքականությունից հեռու հասարակ մարդկանց համար՝ հարազատ հողեր այցելելու հնարավորությունը ամենանհրաժեշտ է ու կարևոր։

Օքսանա Ալթունյանը այցելել է նաև «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար հարթակի» գրասենյակ և հանդիպել է ադրբեջանցի իրավապաշտպանների հետ։ Հանդիպմանը մասնակցել են Հակամարտությունների հումանիտար հետազոտման հասարակական միավորման նախագահ, կոնֆլիկտոլոգ Ավազ Հասանովը, Կանանց իրավունքների հարցերով կազմակերպությանն առընթեր՝ Կին. Խաղաղություն և անվտանգություն կենտրոնի ղեկավար, հարթակի անդամ՝ Դիլարա Էֆենդիևան, ինչպես նաև Խաղաղության հարթակի համակարգողներ՝ Օրխան Նաբիևը և Սյուզան Ջաղինյանը։ Զրույցի ժամանակ Օքսանա Ալթունյանը վստահություն է հայտնել, որ երկու հարևան երկրների միջև խաղաղությունը հնարավոր է ու անխուսափելի, բայց դրա համար անհրաժեշտ են վստահության վերականգնման ուղղությամբ լրացուցիչ ջանքեր և ընդգծել է՝ այդ գործընթացում հետագա խաղաղապահ նախաձեռնությունների համար նախադրյալներ ստեղծող՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար հարթակի» հատուկ դերն ու առաքելությունը։

Վերջին ողբերգական իրադարձությունների լույսի ներքո, որոնք սկսվել են Կազանի գործընթացի խափանումից հետո և իրենց շատ պարզ ցուցադրել են անցյալ տարվա ապրիլին, Ա. Հասանովը ընդգծել է՝ երկու ժողովուրդների միջև խաղաղսիրության ամրապնդման կարևորությունը։ Ավազ Հասանովը նշել է, որ մեր երկրների միջև հակամարտությունը ձգձգված բնույթ է կրել հատկապես քաղաքացիական նախաձեռնությունների նկատմամբ ոչ բավարար ուշադրության պատճառով և կիսվել է խաղաղապահ գործունեության և հակամարտությունների կարգավորման գործընթացում սեփական փորձով, պատմել է 2016 թ. ապրիլյան իրադարձություններից հետո երկու հասարակություններում տրամադրությունների մասին, ընդգծել է խաղաղասեր շփումների ամրապնդման անհրաժեշտությունը և վստահություն է հայտնել, որ «Խաղաղապահ գործընթացում նման հաճելի և լավատես մարդկանց մասնակցությունը կծառայեր մեր ժողովուրդների միջև վստահության շուտափույթ վերականգնմանը»։

Դիլարա Էֆենդիևան պատմել է տեղի և միջազգային խաղաղասիրական նախաձեռնությունների փորձի մասին և նույնպես հայտնել է երկու ժողովուրդների ներկայացուցիչների բոլոր մակարդակներով շփումների կարևորությունը, քանի որ այն ամրապնդում է վստահությունը և նպաստում է հակամարտող երկրների միջև հարաբերությունների նորմալացմանը։

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար հարթակի» համակարգող Օրխան Նաբիևը նշել է, որ հասարակության մեջ ներկա է խաղաղության սոցիալական պատվեր՝ ոչ ոք չի ուզում, որպեսզի նրա մերձավորները զոհվեն շփման գծում։ Նման խաղաղասիրական նախագծերը նպաստում են այդ սոցիալական պատվերի ամրապնդմանը։ Հետևաբար, անհրաժեշտ է, որպեսզի հակամարտող կողմերի իշխանությունները և ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման ուղիներ փնտրող՝ ԵԱՀԿ անդամ երկրները ուշադրություն դարձնեն տվյալ մարտահրավերների վրա և արագացնեն՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ հակամարտության՝ միջազգային նորմերի և սկզբունքների շրջանակներում կարգավորման բանակցությունների գործընթացը։

Հաջորդ օրը, Օքսանա Ալթունյանը հարթակի անդամներ Օրխան Նաբիևի և Դիլարա Էֆենդիևայի հետ միասին այցելել է ականանետերի և ծանր հրետանու միջոցով Ֆիզուլիի շրջանի Ալխանլը գյուղի գնդակոծումների արդյունքում զոհված երկու տարեկան Զահրա Գուլիևայի և նրա տատիկի գերեզման, ցավակցություն է հայտնել զոհվածների հարազատներին, մերձավորներին, համագյուղացիներին և դատապարտել է՝ շփման գծի գոտում ապրող խաղաղ բնակչությանը ուղղված ագրեսիան։ Օքսանան Ադրբեջանի և Հայաստանի բոլոր առողջ դատող ուժերին՝ խաղաղության և բարիդարցիության վերականգնման համար իրենց ջանքերը միավորելու կոչ է արել.

«Հարկավոր է դադարեցնել այս վայրագությունը, ճակատամերձ գոտում այս մսաղացը։ Ես, որպես ժողովրդի սովորական ներկայացուցիչ՝ ցանկանում եմ, որպեսզի երկու ժողովուրդների միջև տիրի խաղաղություն։ Դրա համար, երկու երկրների ղեկավարությունները պետք է դադարեցնեն ռազմական գործողությունները և նստեն բանակցությունների սեղանի շուրջ»։

Օքսանա Ալթունյանը այցելել է նաև Հայկական եկեղեցի, ծանոթացել է այնտեղ պահովող հազվագյուտ գրքերի նմուշներին, հայ երգահանների պարիտուր և նոտային ստեղծագործությունների և գրադարանի աշխատակիցներին շնորհակալություն է հայտնել՝ հայ գրականության և մշակույթի առանձնահատուկ նմուշների պահպանմանը ջանքերի համար։

Օքսանա Ալթունյանը պատմել է իր հույզերի մասին, որը նա զգացել է Բաքու այցելելու հրավեր ստանալու ժամանակ։ Բայց նրա մոտ էլ ավելի շատ հույզեր են առաջացրել քաղաքի փոխված պատկերը և նրան ջերմորեն ընդունելը։ Նա հիացմունք է հայտնել Բաքվի նոր պատկերի փոփոխությունների հետ կապված, որը տեղի է ունեցել այն քաղաքում, որը նա շարունակում է համարել իր համար հարազատ քաղաք։

Օքսանա Ալթունյանը Խաղաղության հարթակի անդամներին շնորհակալություն է հայտնել՝ հարազատ քաղաք իր այցի կազմակերպման համար։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Սեպտեմբեր, 2017

USD
1.7008
 
EUR
2.016
 
RR
0.0296