Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանցի դիվանագետը ՄԱԿ-ում պատասխանել է Նալբանդյանին

Բաքու-ԱՊԱ: Էդվարդ Նալբանդյանը չկարողացավ գտնել իր երկրում մարդու իրավունքների ոլորտում լուրջ առաջընթաց, որպեսզի կիսվի դրա հետ:

Այս մասին ասել է Ժնևում միջազգային կազմակերպություններին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցչության առաջին քարտուղար Յալչըն Ռաֆիևը՝ ի պատասխան Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի՝ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 37-րդ նստաշրջանում ունեցած ելույթին, ասված է ԱՀ ԱԳՆ մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ:

«Մենք հետևում ենք աշխարհի տարբեր երկրների պաշտոնատար անձանց՝ մարդու իրավունքների ոլորտի վերաբերյալ ելույթներին: Հայաստանի արտաքին գործերի նախարարն իր ելույթի մեծ մասը նվիրեց ոչ թե իր երկրին՝ այլ Ադրբեջանին:

Ստացվում է, որ հայ նախարարը չկարողացավ գտնել իր երկրում մարդու իրավունքների ոլորտում ձեռք բերված լուրջ առաջընթաց, որպեսզի կիսվի դրա հետ: Դրա փոխարեն նա փորձում էր հերքել ադրբեջանական տարածքների օկուպացիայի, Խոջալու քաղաքում իրականացված՝ մարդկության դեմ ուղղված հանցագործության փաստը», - ասել է դիվանագետը:   

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267