Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր ռազմական ներուժը, այդ թվում նաև գերժամանակակից զենքի երկիր մատակարարումը»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանը տիրապետում է ժամանակակից գերճշգրիտ զենքերի, որոնք դեռ չեն ցուցադրվել, երեքշաբթի՝ 2016 թ. սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված Նախարարների կաբինետի ընդլայնված նիստում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

«Ադրբեջանը կշարունակի ավելացնել իր ռազմական ներուժը, այդ թվում նաև գերժամանակակից զենքի երկիր մատակարարումը: Այսօր ադրբեջանական բանակը աշխարհի ուժեղագույն բանակների թվում է, ինչպես անվտանգության, այնպես էլ տեխնիկական հագեցվածության առումով: Մենք տիրապետում ենք բարձր ճշգրտություն և ավերիչ ուժ ունեցող ժամանակակից զենքերի: Դրանց մի մասը ցուցադրվել է,  մյուս մասը չի ցուցադրվել:  Դրանք կցուցադրվեն հարկ եղած ժամանակ և հարկ եղած տեղում»,-ընդգծելէ Ի. Ալիևը:

Նրա խոսքով, ռազմական  ներուժի ավելացման համար Ադրբեջանի պետբյուջեից բավականին միջոցներ են տրամադրվել: «Երկրի բյուջեում ռազմական ծախսերը գտնվում են առաջին տեղում, այդպես էլ պետք է լինի, չէ որ մենք ապրում ենք պատերազմի պայմաններում: Եվ չնայած որևէ ճգնաժամի ու նավթի գնի նվազելուն, մենք մեր մեր բանակն ապավովում ենք գերժամանակակից սպառազինությամբ ու տեխնիկայով»,- ասել է պետության ղեկավարը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 13 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
1.9983
 
RR
0.0287