Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանը նոտա է հղել ԱՄՆ-ին

Բաքու-ԱՊԱ: «Ադրբեջանի ԱԳՆ է կանչվել ԱՄՆ-ի դեսպան Ռոբերտ Սեկուտան:

Նրան է հանձնվել՝ իրեն Ադրբեջանի օկուպացված տարածքներում ստեղծված ինքնահռչակ վարչակարգի այսպես կոչված «նախագահ» ներկայացրած Բակո Սահակյանի ապօրինի այցի հետ կապված ԱՄՆ-ի Պետական Դեպարտամենտին հասցեագրված՝ Ադրբեջանի Հանրապետության ԱԳՆ-ի նոտան: Նոտայում բողոք է հայտնվում նաև այդ այցի շրջանակներում ԱՄՆ-ի Կոնգրեսի վարչական շենքում անջատողական վարչակարգը քարոզող միջոցառման անացկացման հետ կապված: ԱՄՆ-ում Ադրբեջանի դեսպանը հանդիպում է անցկացրել Պետդեպարտամենտում, որտեղ ամերիկյան կողմին է ներկայացրել Ադրբեջանի նոտան»:

Այդ մասին հայտնել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Նա հայտարարել է, որ նոտայում նշվում է, որ Լեռնային Ղարաբաղի Խանքենդի քաղաքի բնակիչ Բակո Սահակյանի հայկական անձնագրով ԱՄՆ-ի տարածք մուտքի վիզա ստանալը, ինչպես նաև ԱՄՆ-ի տարբեր կառույցներում անջատողական վարչակարգի քարոզման և ԱՄՆ-ի տարածքում՝ ադրբեջանական տարածքների օկուպացիայի աջակցման նպատակով դրամական միջոցների հավաքագրումը թուլատրելը հակասում է՝ միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերին, ԱՄՆ-ի և Ադրբեջանի միջև ստորագրված երկկողմ փաստաթղթերին, ինչպես նաև ԱՄՆ-ի պաշտոնական դիրքորոշմանը: ԱՄՆ-ի այդ քայլը գնահատվում է, որպես Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը ուղղված գործունեություն:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267