Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի ԱԳՆ-ը արգենտինացի երաժշտի անունը հանել է «սև ցուցակից»

Բաքու-ԱՊԱ։ Արգենտինայի քաղաքացի, «Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի մասնակից, Խուան Մանուել Դոմինգեզը դիմել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն խնդրանքով, նրա անունը հանել՝ «Ադրբեջանի Հանրապետության օկուպացված տարածքներ ապօրինի այցելած անձանց ցուցակից»:

Իր նամակում Խուան Մանուել Դոմինգեզը նշում է, որ 2015 թ. նա Լեռնային Ղարաբաղ է մեկնել «Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի շրջանակներում, անտեղյակ լինելով՝ առանց Ադրբեջանի կառավարության թույլտվության այդ տարածաշրջան մուտքի արգելքի, ինչպես նաև այդ քայլից բխող հետևանքների մասին: Նա ընդգծել է, որ այդ այցը չի նշանակել՝ անհարգի վերաբերմունքի ցուցաբերում Ադրբեջանի Հանրապետության և նրա ժողովրդի հանդեպ: Հաստատելով Ադրբեջանի Հանրապետության օրենքների նկատմամաբ իր հարգանքը, Խուան Մանուել Դոմինգեզը ներողություն է խնդրել Ադրբեջանի կառավարությունից ու ժողովրդից՝ երկրի օկուպացված տարածքներ իր այցի համար։  
Նրան նաև հայտնի է դարձել այն մասին, որ ղարաբաղյան հակամարտության արդյունքում ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիները դարձել են փախստականներ ու հարկադիր վերաբնակներ, ավելի քան 20 հազար մարդ սպանվել է: Խուան Մանուել Դոմինգեզը մտադրություն է հայտնել՝ «Երաժշտություն հանուն խաղաղության» նախագծի շրջանակներում այցելել Բաքու, հատկապես Ջոջուգ Մարջանլը, որպեսզի կազմակերպել մաստեր կլասներ և ադրբեջանցի փախստականների ու հարկադիր վերաբնակների համար հանդես գալ բարեգործական համերգային ծրագրերով: Խուան Մանուել Դոմինգեզի դիմումը համապատասխան կարգով քննարկվել է և նրա անունը՝ Ադրբեջանի ԱԳՆ «սև ցուցակից հանելու մասին որոշում է ընդունվել

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277