Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը Մոսկվայում մասնակցում է Կասպից ծովի կարգավիճակի հարցով խորհրդակցությանը

Բաքու-ԱՊԱ: Մերձկասպյան պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդակցությանը մասնակցելու համար, որը դեկտեմբերի 4-5-ին կանցկացվի Մոսկվայում, Ադրբեջանի ԱԳՆ ղեկավար Էլմար Մամեդյարովը մեկնել է Ռուսաստան,:

Այդ մասին ասվում է՝ ԱԳՆ-ի երկուշաբթի օրը տարածած հաղորդագրությունում։

Ռուսաստանի, Ադրբեջանի, Իրանի, Ղազախստանի և Թուրքմենստանի արտաքին քաղաքական գերատեսչութունների ղեկավարների հանդիպումը կկայանա յոթերորդ անգամ։ Նախարարների ուշադրությունը կկենտրոնացվի՝ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին համաձայնագրի, ինչպես նաև, Կասպիիում տարբեր ոլորտներում, ներառյալ տնտեսության, տրանսպորտի, ռազմական ծովագնացության, որսագողության դեմ պայքարի, ծովագնացության անվտանգության ապահովման և մի շարք այլ ոլորտներում հնգակողմ համագործակցությունը կարգավորող փաստաթղթերի վրա։

Խորհրդակցության գլխավոր խնդիրն է՝ Ղազախստանում կասպիական հինգերորդ գագաթնաժողովին նախապատրաստվելը։

Կասպիի իրավական կարգավիճակի որոշման հարցը արդիականացում է ստացել ԽՍՀՄ-ի փլուզումից հետո, երբ միջազգային իրավունքի նոր սուբյեկտների՝ Ադրբեջանի, Ղազախստանի և Թուրքմենստանի ի հայտ գալը դրել է՝ Կասպին արդեն հինգ պետությունների միջև սահմանազատման հարցը։ Կասպիի կարգավիճակի որոշման բարդությունները կապված են մասնավորապես՝ այն, որպես լիճ, թե ծով ճանաչելու հետ, որոնց սահմանազատումը կարգավորվում է միջազգային իրավունքի տարբեր դրույթներով։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289