Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նալբանդյանին

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նալբանդյանին

Հիքմեթ Հաջիևը՝ մեկնաբանելով Եվրախորհրդարանի արտաքին կապերի հարցերի կոմիտեում փետրվարի 21-ին Հայաստանի ԱԳՆ ղեկավար Էդվարդ Նալբանդյանի ելույթը։

Հ. Հաջիևը ասել է, որ պետությունների տարածքային ամբողջականության, ինքնիշխանության ու միջազգային մակարդակով ճանաչված սահմանների անձեռնմխելիության նկատմաբ հարգանքը կազմում է՝ արդի միջազգային հարաբերությունների հիմքը։ Հակառակ դեպքում մենք կվերադառնանք միջազգային հարաբերություններում քաոսի և անցյալ դարի 30-40-ական թվականներին. «Այն, որ ագրեսիվ հայկական անջատողականության ճանապարհով Ադրբեջանից՝ Լեռնային Ղարաբաղի մարզի միակողմանի կարգով անջատման փորձերը հակասել են ԽՍՀՄ-ի օրենքներին, հաստատվել է սահմանադրական մակարդակով։ Ադրբեջանի անկախություն ձեռք բերելու ժամանակաշրջանում կիրառված օրենսդրության համաձայն՝ Լեռնային Ղարաբաղը համարվել է Ադրբեջանի տարածքի բաղկացուցիչ մասը։

«Uti possidetis» սկզբունքը հստակ որոշում է, որ Ադրբեջանը իր անկախության մասին հայտարարել է խորհրդային օրենքներով հաստատված սահմանների շրջանակներում՝ մինչև Ադրբեջանի անկախություն ձեռք բերելը: Ադրբեջանի հանդեպ Հայաստանի տարածքային հավակնությունները ուղեկցվել են բռնություններով, ահաբեկչությամբ և Լեռնային Ղարաբաղի բնիկ ադրբեջանական համայնքի նկատմամբ էթնիկական զտմամբ, իսկ ԽՍՀՄ-ի փլուզումից հետո շարունակվել են՝ Ադրբեջանի դեմ Հայաստանի բացահայտ պատերազմով, որի հետևանքով օկուպացվել է Ադրբեջանի 20% տարածքները, օկուպացված տարածքներում և Հայաստանի տարածքներում բնիկ ադրբեջանական բնակչության դեմ էթնիկական զտում է իրագործվել։

Ադրբեջանի հանդեպ ռազմական ագրեսիայի անմիջական պատասխանատվությունից խուսափել համար՝ Հայաստանը չարաշահում և խեղաթյուրում է ժողովուրդների ինքնորոշման իրավունքի սկզբունքը։

Իրականում տեղի ունեցածը ոչ մի կապ չունի ՄԱԿ-ի Կանոնադրության մեջ, Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) խորհրդակցության 1975 թ. Հելսինկիի եզրափակիչ ակտում ամրագրված՝ ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ։ Բացի դրանից, միջազգային իրավունքի, ներառյալ պետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության դեմ սպառնալիքը կամ ուժի կիրառումը արգելող ստիպողական նորմերի (jus cogens) կոպիտ խախտումների դեպքում չկան ինքնորոշման սկզբունքի կիրառման հիմքեր։

Ալմաթիի 1991 թ. դեկտեմբերի 21-ի հռչակագրի համաձայն, Հայաստանը ստանձնել է՝ «Ադրբեջանի և նախկին ԽՍՀՄ-ի մյուս հանրապետությունների տարածքային ամբողջականությունը և սահմանների անձեռնամխելիությունը ճանաչելու և հարգելու» պարտավորությունը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267