Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի նախագահ. «ԱՄՆ-ը պետք է վերանայի՝ Գուդսի վերաբերյալ իր որոշումը»

Բաքու-ԱՊԱ: «Չնայած միջազգային իրավունքի սկզբունքներին ու ՄԱԿ-ի բանաձևերին, ԱՄՆ-ի նախագահի կողմից Երուսաղեմը (Գուդս), որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելը և ԱՄՆ-ի դեսպանատունը այդ քաղաք տեղափոխելու մասին նրա որոշումը՝ լուրջ անհանգստություն է առաջացնում մեզ մոտ:

Այդ որոշումը կարող է բացասաբար անդրադառնալ պաղեստինա-իսրայելական հակամարտության կարգավորման արդարացի ու համապարփակ կարգավորման վրա, բերել վտանգավոր հետևանքերի Մերձավոր Արևելքում: Համարում ենք, որ ԱՄՆ-ը պետք է վերանայի իր որոշումը»:

Այդ մասին Ստամբուլում՝ Երուսաղեմի հարցով ԻՀԿ-ի արտակարգ գագաթնաժողովում ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

Նա նշել է, որ Ադրբեջանը հետևողականորեն աջակցում է՝ պաղեստինա-իսրայելական հակամարտության լուծման խաղաղ ճանապարհին, երկու պետության սկզբունքի հիման վրա Արևելյան Երուսաղեմի, որպես Պաղեստինի մայրաքաղաք հարցի մասին որոշմանը. «Մի քանի տարի առաջ, Պաղեստինի պետությանը օգնություն ցուցաբերելու նպատակով՝ Ադրբեջանը հիմնադիր խորհրդաժողով է կազմակերպել՝ Իսլամական ֆինանսական անվտանգության ցանցի հիմնադիր և Գուդս (Երուսաղեմ) քաղաքի զարգացման աջակցության վերաբերյալ դոնորային խորհրդաժողով:

2017 թ. հուլիսին Ադրբեջանում Գուդսի հարցի վերաբերյալ՝ ՄԱԿ-ի Պաղեստինի ժողովրդի անբաժանելի իրավունքների իրագործման կոմիտեի, ՄԱԿ-ի հումանիտար հարցերով համակարգման գրասենյակի, ԻՀԿ-ի, տարբեր ոչ կառավարական կազմակերպությունների և քաղաքացիական հասարակության մասնակցությամբ միջազգային խորհրդաժողով է անցկացվել: Խորհրդաժողովում Արևելյան Երուսաղեմի օկուպացումը դատապարտող և հավատացյալների Ալ-Ակսա մզկիթ այցելելը սահմանափակելու մասին հայտարարություն է ընդունվել: Մենք ինչպես միշտ, այսօր էլ Պաղեստինի ժողովրդի կողքին ենք : Ադրբեջանը մեծ ավանդ է ներդնում իսլամական համերաշխության մեջ:

Մեր երկիրը հանդիսանում է Իսլամական համագործակցության կազմակերպության ակտիվ մասնակիցը: Ադրբեջանի նախաձեռնությամբ ստեղծվել են ԻՀԿ-ի Երիտասարդական ֆորումը, ԻՀԿ-ի Աշխատանքի կենտրոնը և ԻՀԿ-ի Անդամ երկրների լրագրողների ասոցիացիան: 2017 թ. Ադրբեջանում հայտարարվել է «Իսլամական համերաշխության տարի»: Ադրբեջանը իսլամաֆոբիայի դեմ ակտիվ պայքարող երկրների առաջինների շարքում է: 2017 թ. Ադրբեջանում անցկացվել են Իսլամական համերաշխության IV խաղերը:

Սպորտի, բարեկամության ու եղբայրության այդ հիանալի տոնը մեկ անգամ ևս ողջ աշխարհին ցույց տվեց, որ Իսլամը խաղաղության, գթասրտության ու հավասարության կրոն է: Համագործակցության ու փոխադարձ աջակցության ամրապնդման համար ևս մեկ հնարավորություն կդառնա՝ այս ամսին Բաքվում կայանալիք՝ «Իսլամական համերաշխության տարվա» տոնակատարությանը նվիրված միջազգային խորհրդաժողովը:

Ի. Ալիևը նշել է, որ այս գագաթնաժողովը, որն անցկացվում է Թուրքիայի նախագահի նախաձեռնությամբ, համդիսանում է՝ իսլամական համերաշխության գործում Թուրքիայի ավանդի հերթական դրսևորումը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0067
 
RR
0.0272