Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի նախագահ. «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը լավ արդյունքներ է տվել»

Բաքու-ԱՊԱ: Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է՝ Խորվաթիայի Հանրապետության փոխվարչապետ, տնտեսության, գործարարության և արհեստների նախարար, Համատեղ հանձնաժողովի համանախագահ Մարտինա Դալիչի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը պետության ղեկավարը ասել է, որ երկու երկրների միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են բարձր մակարդակի վրա։

Հիշեցնելով Խորվաթիայի նախագահ Կոլինդա Գրաբար-Կիտարովիչի Ադրբեջան այցը՝ Իլհամ Ալիևը ասել է, որ այցը հաջողությամբ է անցել և գոհունակություն է հայտնել՝ երկու երկրների միջև, տարբեր մակարդակով փոխադարձ այցերի կապակցությամբ։ Պետության ղեկավարը ընդգծել է՝ փոխադարձ առևտրի, ներդրումների, երկու երկրների մեծ թվով ընկերությունների համատեղ աշխատանքի կարևորությունը՝ տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնման պլանում։

Այդ տեսակետից նախագահ Իլհամ Ալիևը ընդգծել է՝ տնտեսական համագործակցության հարցերով համատեղ հանձնաժողովի գործունեության կարևորությունը։

Անդրադառնալով Ադրբեջանի և ԵՄ-ի միջև հարաբերություններին՝ պետության ղեկավարը ասել է, որ ոչ վաղուց հաջողությամբ անցկացվել է՝ «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովը, որը լավ արդյունքներ է տվել։ Իլհամ Ալիևը ընդգծել է գագաթնաժողովում ընդունված հռչակագրի կարևորությունը։

Ադրբեջանի պետության ղեկավարը նշել է՝ Ադրբեջանի և Խորվաթիայի միջև էներգետիկայի ոլորտում երկարաժամկետ համագործակցության համար լավ հեռանկարների առկայությունը, ինչպես նաև գոհունակություն է հայտնել՝ «Հարավային գազային միջանցքի» կոնսուլտատիվ խորհրդին Խորվաթիայի մշտական մասնակցության կապակցությամբ։

Իր հերթին, Մ. Դալիչը գոհունակություն է հայտնել Բաքու իր այցի առթիվ։ Նա ասել է, որ նրանք այստեղ իրենց զգում են ինչպես տանը։ Մ. Դալիչը նշել է, որ մեր երկրների միջև երկկողմ հարաբերությունները գտնվում են շատ բարձր մակարդակին վրա և ընդգծել է՝ երկու պետությունների միջև համագործակցության ընդլայնման համար նախագահների համատեղ ջանքերի կարևորությունը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289