Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի նախագահ. «Մենք նորից ենք կազմում Եվրոպայի էներգետիկ քարտեզը»

Բաքու-ԱՊԱ։ Եթե 1920 թվականին ԱԴՀ-ն չտապալվեր, այսօր մենք աշխարհի ամենահարուստ երկրներից մեկը կլինեինք»:

Այս մասին «Հարավային գազային միջանցքի» բացման արարողության ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:  

Նրա խոսքով, պետական անկախությունը կորցնելուց հետո Ադրբեջանը չկարողացավ օգտագործել իր բնական հարստությունները:

«Նավթը արդյունաբերական եղանակով առաջին անգամ արդյունահանվել է հենց Ադրբեջանում: 19-րդ դարի վերջերին և 20-րդ դարի սկզբներին աշխարհում արդյունահանվող նավթի ավելի քան կեսը բաժին էր ընկնում Ադրբեջանին: Սակայն, այն ժամանակ Ադրբեջանն ընդամենը ռեսուրսների աղբյուր էր: Նավթի վաճառքից ստացված եկամուտները չէին ուղղվում ադրբեջանական ժողովրդի բարեկեցության բարձրացմանը: Միայն անկախության պայմաններում ժողովուրդը կարող է օգուտ քաղել երկրի բնական պաշարներից: Այսօր մենք իրականացնում ենք խոշոր նախագծեր, նորից ենք կազմում Եվրոպայի էներգետիկ քարտեզը»:

10:14:04

Սանգաչալի տերմինալում տեղի է ունենում «Հարավային գազային միջանցքի» բացման արարողությունը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267