Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի նախագահ. Զահրայի և նրա տատի արյունն անվրեժ չմնաց

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ռազմական հանցագործություն է որակել Հայաստանի զինված ուժերի կողմից 2-ամյա Զահրայի սպանությունը:

«Երկամյա Զահրա Գուլիևայի և նրա տատի սպանությունը ռազմական հանցագործություն է»:  

Այս մասին հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը նախարարների կաբինետի՝ 2017 թվականի առաջին կիսամյակի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված նիստում:   

Նախագահը նշել է, որ այդ սադրանքը ողջ աշխարհին ցուցադրեց Հայաստանի քաղաքական ղեկավարության իսկական էությունը և հայկական ֆաշիզմի այլանդակ դեմքը:  

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ այդ հանցագործությունը անպատասխան չմնաց: Ադրբեջանի ազգային բանակը հակառակորդին կործանիչ հարված է հասցրել: «Զահրայի և նրա տատի արյունն անվրեժ չմնաց», - ասել է նախագահը:

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը երբեք բանակցությունների առարկա չի լինելու:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Հուլիս, 2017

USD
1.701
 
EUR
1.9984
 
RR
0.0286