Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ադրբեջանի նախագահը ընդունել է Իրանի ԱԳՆ ղեկավարին

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը երեքշաբթի ընդունել է՝ Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆի գլխավորած պատվիրակությանը:

Պետության ղեկավարը բավարարվածություն է հայտնել՝ երկրերի միջև համագործակցության մակարդակով և ասել է, որ լավ արդյունքներ են ձեռք բերվել համատեղ նախագծերի իրագործման մեջ:

Հիշեցնելով Ստամբուլում Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ կարճատև զրույցի մասին, նախագահ Իլհամ Ալիևը նշել է՝ երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման վերաբերյալ կարծիքների փոխանակության կարևորությունը: Պետության ղեկավարը ընդգծել է, որ մեկ ամսվա ընթացքում արտաքին գործերի նախարարի երկրորդ այցը հանդիսանում է՝ հարաբերությունների բարձր մակարդակի ցուցանիշը, ասել է, որ այդ այցը լավ հնարավորություն է հանդիսանում՝ օրակարգում դրված երկկողմ հարաբերությունների հարցերի քննարկման համար:

Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը Ադրբեջանի նախագահին է փոխանցել՝ Իրանի նախագահ Հասան Ռոհանիի ողջույնները:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.0981
 
RR
0.0279