Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ադրբեջանն աշխարհին կոչ է անում միջոցներ ձեռնարկել զինծառայողի մարմինը վերադարձնելու համար»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանը միջազգային կազմակերպություններին կոչ է անում միջոցներ ձեռնարկել, որպեսզի Հայաստանը պահպանի Ժնևյան կոնվենցիայի պահանջները և վերադարձնի զոհված ադրբեջանցի զինծառայողի մարմինը:

Այս մասին ասված է Ադրբեջանի Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց գործերով պետական հանձնաժողովի հաղորդագրության մեջ:

Համապատասխան պետական կառույցների հետ համատեղ միջոցներ են ձեռնարկվում Ադրբեջանի ԶՈւ զինծառայող Գուրբանով Չինգիզ Սալման օղլուի մարմինը վերադարձնելու ուղղությամբ, ով զոհվել էր 2016 թվականի դեկտեմբերի 29-ին հայկական կողմի սադրանքը կանխելու ժամանակ, ասված է հաղորդագրության մեջ:   

Դեկտեմբերի 29-ին առավոտյան Հայաստանի զինված ուժերի հետախուզականխումբը փորձել էր խախտել Ադրբեջանի պետական սահմանը, սակայն ընկել էրադրբեջանական ստորաբաժանումների պատրաստած ծուղակը: 

Տեղի ունեցած բախումների արդյունքում հակառակորդը մեծ կորուստներով տալովստիպված էր եղել հետ քաշվել: Փոխհրաձգության ժամանակ անհայտ կորել էր ադրբեջանական բանակի շարքային զինվոր Գուրբանով Չինգիզ Սալման օղլուն:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
1.9988
 
RR
0.0288