Լրահոս
աճ
13:19 23 Սեպտեմբեր
Ամենաընթերցված

Ադրբեջանում կենսաթոշակային տարիքը բարձրացվել է

Բաքու-ԱՊԱ։ Այսօր Ադրբեջանի խորհրդարանը հաստատել է «Աշխատանքային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելը, որը նախատեսում է 12-ամյա աշխատանքային ստաժի և «Աշխատանքային կենսաթոշակի բազային մաս» հասկացության վերացում, որն անհրաժեշտ է կենսաթոշակ նշանակելու համար, ինչպես նաև նախատեսում է կանանց և տղամարդկանց համար կենսաթոշակային տարիքի բարձրացում՝ մինչև 65 տարեկանը, ասվում է խորհրդարանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։

Ներկայացնելով օրենքում փոփոխությունների նախագիծը՝ Ադրբեջանի աշխատանքի ու սոցիալական պաշտպանության նախարարի տեղակալ Իդրիս Իսաևը ասել է, որ օրենքում փոփոխությունները նախատեսում են կենսաթոշակային տարիքի ավելացում՝ տղամարդկանց համար 63-ից մինչև 65 տարին, կանանց՝ 60-ից մինչև 65 տարեկանը։

Փոփոխությունների համաձայն՝ կենսաթոշակային տարիքը ամեն տարի ավելանալու է 6 ամսով տղամարդկանց համար մինչև 2021թ., կանանց համար՝ մինչև 2027թ.։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Սեպտեմբեր, 2017

USD
1.7008
 
EUR
2.016
 
RR
0.0296