Լրահոս
աճ
Ամենաընթերցված

ԱԳՆ. Ադրբեջանի հիմնական առաջնահերթությունը Չմիավորման շարժման սկզբունքների քարոզումն է

Բաքու-ԱՊԱ: «Ադրբեջանի հիմնական առաջնահերթությունը Չմիավորման շարժման հիմունքների, սկզբունքների, նպատակների և շահերի քարոզումն է, այդ թվում՝ Եվրասիական մայրցամաքում»:

Այս մասին ասել է ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը: Նրա խոսքով, Ադրբեջանը միջազգային հարաբերություններում ձգտելու է խրախուսել նման նպատակները, ձևավորել օրենքի գերակայության վրա հիմնվող հարաբերություններ:  

«Այսօր աճում է լարվածությունը միջազգային հարաբերություններում, և այս պայմաններում Չմիավորման շարժումը արդարացնում է իր նշանակությունը», - ասել է Հաջիևը:

«Չմիավորման շարժման բանաձևերում հատկապես նշված է, որ հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի պետությունների միջազգայնորեն ճանաչված սահմանների, ինքնիշխանության և տարածքային ամբողջականության շրջանակներում և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի հիման վրա:  Այդ հարցը քննարկվելու է նաև այս տարի անցկացվող խորհրդաժողովում»:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277