Լրահոս
աճ
13:19 23 Սեպտեմբեր
Ամենաընթերցված

ԱԳՆ. Առանց հայկական զորքերի դուրսբերման լարվածության վերացման խնդիրը չի լուծվելու

Բաքու-ԱՊԱ: Հայ-ադրբեջանական հակամարտությունը շարունակում է մնալ, որպես ԵԱՀԿ տարածաշրջանում խաղաղությանը և անվտանգությանը ամենալուրջ սպառնալիք։ Չնայած ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի համապատասխան բանաձևերով ԵԱՀԿ-ին ներկայացված մանդատին, մենք նկատում ենք, որ կազմակերպության ներսում հիմնական միտումը հանդիսանում է հակամարտության հետ կապված լարվածության վերացումը։ Առանց Ադրբեջանի օկուպացված տարածքներից հայկական զորքերի դուրս բերման ապահովումից, լարվածության վերացման խնդիրը չի լուծվլու։

Այդ մասին ասվում է՝ հուլիսի 11-ին ավստրիական Մաուերբախ ավանում կայացած՝ ԵԱՀԿ անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ ադրբեջանական պատվիրակության ելույթում։ 

Ելույթում նշված է, որ ԵԱՀԿ-ի ներսում պետք է՝ հակամարտության մեջ ստատուս-քվոյի անկայունության մասին միասնական դիրքորոշում ամրագրվի. «Շփման գծի երկայնքով հակամարտության էսկալացիային ուղղված Հայաստանի տարբեր սադրանքների հաշվառմամբ՝ ստատուս-քվոն պետք է փոխվի։ Բնակավայրերի անընդհատ գնդակոծումների հետևանքով երկու ադրբեջանցի քաղաքացիական անձանց սպանությունը հանդիսանում է՝ Հայաստանի կողմից միջազգային հումանիտար իրավունքի կոպիտ խախտում և կրկին անգամ ապացուցում է, որ խաղաղ բնակչությանը թիրախի տակ առնելով, Հայաստանը՝ Ադրբեջանին պատասխան արձագանքի հրահրելու քաղաքականություն է անցկացնում, որպեսզի այդ պատրվակի ներքո խափանել խաղաղ ջանքերը»։

«Լիգիտիմության անխուսափելի ճգնաժամը, որի հետ Հայաստանի ներկա վարչակարգը ընդհարվել է հակամարտության կարգավորումից հետո, նրան դրդում է նման սադրանքների իրագործման։ Հայաստանի քաղաքական ղեկավարությունը հասկանում է, որ հակամարտության, միջազգային իրավունքին համապատասխան կարգավորումը կավարտվի՝ օկուպացված տարածքներում Ադրբեջանի ինքնիշխանության և նրա տարածքային ամբողջականության վերականգնմամբ։ Հատկապես դրա համար էլ, վարչակարգի երկարացման նպատակով, Հայաստանի ղեկավարությունը դիմում է առկա ստատուս-քվոյի ամրապնդման ցանկացած ուղիների։ Հայաստանը պետք է հասկանա, որ հենվելով առկա ստատուս-քվոյին, նա ընդհարվում է՝ անկախությունը լիովին կորցնելու և տարածաշրջանում քաղաքական գործիքի վերածվելու ռիսկի հետ։ Միայն հակամարտության խաղաղ կարգավորմամբ, Ադրբեջանի և տարածաշրջանի մյուս երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների ստեղծմամբ՝ Հայաստանը կկարողանա իր ժողովրդի համար ստեղծել անկախ և պայծառ ապագա և օգտվել տարածաշրջանի զարգացումից»,- նշվում է ելույթում։

Ցավոք, Հայաստանի արտաքին գործերի նախարարը կրկին անգամ բաց թողեց Մաուերբախում երկխոսության հնարավորությունը։ Նա հանդես եկավ Ադրբեջանի դեմ լիովին չհիմնավորված մեղադրանքով։ Նման հայտարարությունները նախատեսված են ներքին քաղաքական պահանջարկի համար։ Դա չի եղել ԵԱՀԿ-ում ակնկալվելիք ելույթը։ Այդ դահլիճում բոլոր ներկաները հասկանում են, թե հայ-ադրբեջանական հակամարտության մեջ ով է հանդիսանում ագրեսոր, իսկ ով՝ բռնության ենթարկվող կողմ։ Մեզ համար հետաքրքիր է, թե Հայաստանի նախարարը իր ելույթով ինչի էր ուզում հասնել։ Եթե նախարարը համարում է, որ նման ճանապարհով կարող է ինչ որ ավանդ ներդնել ԵԱՀԿ-ի ներսում վստահության վերականգնման մեջ, ապա բացարձակապես ակնհայտ է, որ նա կրախի է ենթարկվել։

Այսօր Բրյուսելում, Ադրբեջանի արտաքին գործերի նախարարի և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ պլանավորվող հանդիպումների հաշվառմամբ՝ Հայաստանի նախարարը հնչեցրել է ծայրահեղ սադրիչ հայտարարություն։ Մենք հայկական պատվիրակությանը կոչ ենք անում՝ կառուցողական դիրքորոշում ցուցաբերել և՛ այստեղ՝ ԵԱՀԿ-ում, և՛ Բրյուսելում բանակցությունների ժամանակ»,- ասվում է հայտարարության մեջ։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Սեպտեմբեր, 2017

USD
1.7008
 
EUR
2.016
 
RR
0.0296