Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ալիևն ընդունել է ԵԽԽՎ համազեկուցողներին»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր ընդունել է ԵԽԽՎ Մոնիթորինգային կոմիտեի համազեկուցողներ Սեզար Ֆլորին Պրեդային և Շտեֆան Շեննաքին։

Այդ մասին տեղեկությունը տարածել է Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը։

Ադրբեջանական Report կայքը հայտնում է, որ Ադրբեջանի հարցով համազեկուցողները կգնահատեն Եվրոպայի խորհրդի առաջ Ադրբեջանի ստանձնած պարտավորությունների իրականացման ընթացքը։

Համազեկուցողները կհանդիպեն Ադրբեջանի խորհրդարանի խոսնակի, արդարադատության և ներքին գործերի նախարարների, Գերագույն դատարանի նախագահի, գլխավոր դատախազի, ինչպես նաև խորհրդարանի անդամների հետ։

Հանդիպումներ են նախատեսված նաև քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ։
Այցը կավարտվի հունվարի 14-ին։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 11 Դեկտեմբեր, 2017

USD
1.7
 
EUR
2.0024
 
RR
0.0287