Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթաց»-ն իր ավանդը կներդնի Աֆղանստանի զարգացման գործում. Իլհամ Ալիև

Բաքու-ԱՊԱ: «Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթաց»-ը Ադրբեջանի համար հանդիսանում է երկխոսության և համագործակցության շատ կարևոր գործընթաց: Այդ գործընթացն իր ավանդը կներդնի Աֆղանստանի զարգացման գործում»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընթացող «Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթաց» անվամբ 7-րդ նախարարական համաժողովում, որի թեման է «Անվտանգությունն ու տնտեսական կապերը՝ Ասիայի սիրտը տարածաշրջանում»:

Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանն իր ավանդն է ներդրել Աֆղանստանի զարգացման գործում: «Միջազգային մակարդակով պետական սահմանների ճանաչումը և դրանց վերահսկողությունը հանդիսանում է տարածաշրջանային անվտանգության հիմնական պայմանը, աշխարհում անվտանգության ապահովման հիմնական գործոնը: Դա «Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթաց»-ի հիմքն է հանդիսանում»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289