Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Այսօր լրանում է Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակը

Բաքու-ԱՊԱ: Հեյդար Ալիևի ծննդյան օրը նշվում է ոչ միայն մեր երկրում, այլ նաև աշխարհի բազմաթիվ երկրներում։

Հեյդար Ալիրզա օղլու Ալիևը ծնվել է 1923 թ. մայիսի 10-ին, Նախչըվան քաղաքում։

1982 թ. դեկտեմբերին Հեյդար Ալիևն ընտրվել է Խորհրդային Միության Կոմունիստական Կուսակցության Կենտրոնական Կոմիտեի քաղբյուրոյի անդամ, նշանակվել է ԽՍՀՄ Նախարարների խորհրդի նախագահի առաջին տեղեկալ և դարձել է ԽՍՀՄ ղեկավարներից մեկը։ Քսան տարի շարունակ Հեյդար Ալիևը եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավոր և հինգ տարի զբաղեցրել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահի տեղեկալի պաշտոնը։

1990 թ. հուլիսին վերադառնալով Ադրբեջան, Հեյդար Ալիևը նախ ապրել է Բաքվում, իսկ այնուհետև՝ Նախչըվանում, նույն տարում էլ ընտրվել է Ադրբեջանի Գերագույն խորհրդի պատգամավոր։ 1991-1993 թթ. զբաղեցրել է Նախչըվանի Ինքնավար Հանրապետության Գերագույն Մեջլիսի նախագահի և Ադրբեջանի Հանրապետության Գերագույն խորհրդի նախագահի տեղեկալի պաշտոնները։ 1992 թ. Նախչըվան քաղաքում անցկացված «Ենի Ազերբայջան» (Նոր Ադրբեջան) կուսակցության հիմնադիր համագումարում Հեյդար Ալիևը ընտրվել է այդ կուսակցության նախագահ։ 1993 թ. հունիսի 15-ին Հեյդար Ալիևն ընտրվել է Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահ, իսկ հունիսի 24-ին՝ Միլլի Մեջլիսի որոշմամբ, սկսել է իրականացնել Ադրբեջանի Հանրապետության նախագահի լիազորությունները։ 1993 թ. հոկտեմբերի 3-ին համաժողովրդական քվեարկության արդյունքում՝ Հեյդար Ալիևն ընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ։

Հեյդար Ալիևի իշխանության գլուխ անցնելուց հետո՝ Ադրբեջանում շրջադարձ է կատարվել հասարակական կյանքի բոլոր ոլորտներում։

1998 թ. հոկտեմբերի 11-ին նա վերընտրվել է Ադրբեջանի Հանրապետության նախագահի պաշտոնում։ 2001 թ. նա ադրբեջանական այբուբենի լատիներենին անցնելու, ադրբեջանական այբուբենի և ադրբեջաներեն լեզվի օրերի սահմանման մասին կարգադրություններ է ստորագրել։

Հ. Ա. Ալիևը մահացել է 2003 թ. դեկտեմբերի 12-ին։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276