Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Բաքուն ԵՄ-ից ակնկալում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում

Բաքու-ԱՊԱ: Արևելյան գործընկերության մասնակից երկրների գագաթնաժողովում Բաքուն միասնական և հետևողական մոտեցում է ակնկալում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում:

«Ադրբեջանի համար ամենացավալի խնդիրը՝ դա Հայաստանի կողմից ադրբեջանական տարածքների՝ Լեռնային Ղարաբաղի և դրան հարակից 7 շրջանների օկուպացիան է: Այս հակամարտության արդյունքում ավելի քան 1 մլն ադրբեջանցիներ վերածվել են հարկադրաբար տեղահանվածների և փախստականների»:

Այս մասին Քիշնևում  հայտարարել է Ադրբեջանի ԱԳ փոխնախարար Մահմուդ Մամեդկուլիևը՝ Քիշնևում կայացած Արևելյան գործընկերության երկրների արտգործնախարարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

«Բրյուսելում անցկացվելիք (2017-ի նոյեմբերի 21-ին) գագաթնաժողովից մենք ակնկալում ենք միասնական և հետևողական մոտեցում՝ Արևելյան գործընկերության տարածաշրջանում առկա բոլոր հակամարտությունների հանդեպ՝ եվրոպական նոր ռազմավարության համապատասխան, որը ասում է, թե այդ հակամարտությունների կարգավորման համար հիմնական սկզբունք պետք է հանդիսանա պետությունների տարածքային ամբողջականությունն ու միջազգայնորեն ճանաչված սահմանների անքակտելիությունը», - ասել է փոխարտգործնախարարը:  

Նա ափսոսանքով նշել է, որ 25 տարիների ընթացքում խնդրի կարգավորման ուղղությամբ որևէ առաջընթաց չի արձանագրվել: «Առկա ստատուս-քվոն անընդունելի է, ինչը խոստովանում են նաև Մինսկի խմբի համանախագահները», - ընդգծել է Մամեդկուլիևը:

«Մենք կորուստներ ենք կրում ոչ միայն զինվորականների, այլև քաղաքացիական բնակչության շրջանում: Դրա վառ օրինակն է 5 օր առաջ տեղի ունեցած միջադեպը, երբ հայկական կողմի գնդակոծության արդյունքում զոհվեցին մի կին և նրա 2-ամյա թոռը», - հայտարարել է ԱԳ փոխնախարարը: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Հուլիս, 2017

USD
1.701
 
EUR
1.9984
 
RR
0.0286