Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Բաքվում անցկացվում է Չմիավորման շարժման խորհրդաժողով - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Չմիավորման շարժման շրջանակներում Բաքվում ընթանում է բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հանդիպում:
Չմիավորման շարժման «Աջակցություն միջազգային խաղաղությանը և անվտանգությանը՝ հանուն կայուն զարգացման» թեմայով նախարարական խորհրդաժողովի նախապատրաստման շրջանակներում՝ Բաքվում մեկնարկել է բարձրաստիճան պաշտոնյաների մակարդակով հանդիպում: խորհրդաժողովի նախագահողն է Վենեսուելայի ԱԳ փոխնախարար Ռուբեն Դարիո Մոլինան: Չմիավորման շարժումը կարևոր դեր է խաղում այսօր համաշխարհային պետություններին անհանգստացնող խնդիրների լուծման գործում, հայտարարել է ՄԱԿ-ին առընթեր Ադրբեջանի մշտական ներկայացուցիչ Յաշար Ալիևը: Նա ընդգծել է, որ խորհրդաժողովի արդյունքներով ընդունվելու է Բաքվի հռչակագիրը: «Խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են գլոբալ տարածաշրջանային, միջտարածաշրջանային, քաղաքական հարցերին, մարդու իրավունքներին վերաբերող թեմաներ: Բաքվի ամփոփիչ հռչակագիրն ընդունվելու է համերաշխության և միասնության սկզբունքների հիման վրա», - ասել է Յաշար Ալիևը: Նշենք, որ Չմիավորման շարժման նախարարական խորհրդաժողովը տեղի կունենա Բաքվում՝ ապրիլի 5-6-ին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.0862
 
RR
0.0278