Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Բաքվում՝ հայերի մասնակցությամբ մեկնարկել է միջազգային կոնֆերանսը

Բաքու-ԱՊԱ։ Բաքվում մեկնարկել է՝ Կովկասի պատմության կենտրոնի կողմից կազմակերպված՝ «Ղարաբաղյան հակամարտություն. սկզբնաղբյուրները, խաղաղասիրություն և քաղաքացիական հասարակության դերը» միջազգային գիտագործնական կոնֆերանսը։

Կոնֆերանսը նվիրված է՝ պատմության հարցերին, միջազգային երկխոսության ընդլայնմանը, խաղաղասիրական նախաձեռնություններին, ինչպես նաև ղարաբաղյան հակամարտության կարգավորման ուղիներ որոնելու նպատակով հայ-ադրբեջանական երկխոսությանը։ Միջոցառմանը մասնակցում են՝ Ադրբեջանից, Վրաստանից, Ռուսաստանից, Թուրքիայից, Ուկրաինայից, Շվեդիայից, Ուզբեկստանից քաղաքագետներ և հասարակական գործիչներ, այդ թվում նաև հայ գործիչներ և հետազոտողներ՝ ընդհանուր առմամբ, ավելի քան 40 գիտնականներ ու քաղաքագետներ։ Միջոցառմանը հրավիրվել են՝ ԶԼՄ-ների, Ադրբեջանի պետական կառույցների, Բաքվում հավատարմագրված դիվանագիտական առաքելությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

«Ղարաբաղյան հակամարտություն. սկզբնաղբյուրները, խաղաղասիրություն և քաղաքացիական հասարակության դերը» միջազգային կոնֆերանսը անցկացվում է՝ խաղաղասիրական առաքելության ընդլայնման, նրա նկատմամբ տարբեր երկրների քաղաքագիտական և գիտական հանրության ներգրավման նպատակով։ Միջոցառման շրջանակներում նախատեսված են մշակութային ծրագիր և ծանոթություն Բաքվի տեսարժան վայրերին

Միջոցառման մոդերատոր է հանդիսանում Կովկասի պատմության կենտրոնի տնօրեն՝ Ռիզվան Հուսեյնովը։ Կոնֆերանսին մասնակցում են՝ Արթուր Աղաջանովը (Ուկրաինա), Ադելիյա Մակարչենկոն (Ուկրաինա), Տատյանա Կրուպան (Ուկրաինա), Գուրամ Մարխուլիան (Վրաստան), Մեհմեթ Փերինչեքը (Թուրքիա) Վահե Ավետյանը (Շվեդիա), Սյուզան Ջաղինյանը (Հայաստան) Մաքսիմ Շևչենկոն (Ռուսաստան), Եվգենի Միխաիլովը (Ռուսաստան), Շուհրաթ (Բարլաս) Սալամովը (Ուզբեկստան)։

Ադրբեջանից կոնֆերանսին մասնակցում են՝ նախագահի աշխատակազմի բաժնի ղեկավար Ֆուադ Ախունդովը, ԱԳԱԱ-ի թղթակից անդամ, ակադեմիկոս Ֆարիդա Մամեդովան, Ադրբեջանի Հանրապետության նախագահին առընթեր Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Ֆարհադ Մամեդովը, Ազգամիջյան, մուլտիկուլտուրիզմի հարցերով Պետխորհրդատուի ծառայության գլխավոր խորհրդատու, պատմական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հաջար Վերդիևան, Կովկասի պատմության կենտրոնի աշխատակից Էլշադ Ալիլին, ԱԳԱԱ-ի Իրավունքի և մարդու իրավունքների ինստիտուտի աշխատակից Աբաս Իսլամովը։ Թելման Գասիմովը՝ «Kavkaz Times», Ալբանա-ուդինական քրիստոնեական համայնքի նախագահ, ԲՊՀ-ի պրոֆեսոր Ռոբերտ Մոբիլին, ԱՀ Պնախարարությանն առընթեր Նոր կրթական տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Շամիլ Սուլեյմանլին։

Հայտնի է նաև կոնֆերանսի ծրագիրը։ Այսպես, մասնավորապես, Ռուսաստանի նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության զարգացման և մարդու իրավունքների հարցերով Խորհրդի անդամ, Մաքսիմ Շևչենկոն ելույթ կունենա՝ «ԵԱՀԿ Մինսկի խումբը. միջնորդության իմիտացիա, թե՞ ղարաբաղյան հակամարտության կարգավորման անընդունակությունը», Արթուր Աղաջանովը՝ «Ղարաբաղյան քրիստոնյաները՝ հանուն իրենց պատմության և Ադրբեջանի ինքնիշխանության վերականգնման», Վահե Ավետյանը՝ «Հայաստաանի ներկա իշխանությունների քաղաքականությունը, որպես ղարաբաղյան հակամարտության կարգավորման արգելք», Եվգենի Միխաիլով՝ «Հայկական պրոտեկցիոնիզմ», Մեհմեթ Փերինչեքը՝ «Գրիգոր Արծրունին և հայկական ազգայնամոլության ու ռասիզմի արմատները», Գուրամ Մարխուլիան՝ «Բաղրամյանի գումարտակը՝ հայկական դավաճանության խորհրդանիշ», Օլեգ Կուզնեցովը՝ «Պատերազմը Ղարաբաղում, մարդկության պատմության մեջ առաջին ահաբեկչական պատերազմը», Շուհրաթ Սալամովը՝ «Դաշնակցական ահաբեկչությունը և Ադրբեջանում Թուրքեստանի պատմությունը» թեմաներով։

«Ղարաբաղյան հակամարտություն. սկզբնաղբյուրները, խաղաղասիրություն և քաղաքացիական հասարակության դերը» միջազգային գիտագործնական կոնֆերանսի արդյունքներով նկատի է առված ՝ զարգացնել հայ-ադրբեջանական հակամարտության կարգավորմանն ուղղված խաղաղասիրական նախաձեռնությունները և գիտական հետազոտությունները։ Ինչպես նաև կհրատարակվի՝ «Ղարաբաղյան հակամարտություն. սկզբնաղբյուրները, խաղաղասիրություն և քաղաքացիական հասարակության դերը» հոդվածների ժողովածուն (ադրբեջաներեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով), որի մեջ կընդգրկվեն՝ կոնֆերանսում արտասահմանցի զեկուցողների հոդվածները և թեզիսները։

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
1.9941
 
RR
0.0287