Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Բաքվում կայացել է Ադրբեջանի և Սերբիայի նախագահների հանդիպումը

Բաքու-ԱՊԱ: Մայիսի 21-ին կայացել է Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը դիմավորել է Սերբիայի նախագահին: Հետո կայացել է Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Վուչիչի դեմ առ դեմ հանդիպումը: Հանդիպմանը նշվել է, որ Ադրբեջանի և Սերբիայի միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են քաղաքական, տնտեսական և այլ ոլորտներում: Ընդգծվել է, որ Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի Ադրբեջան կատարած պաշտոնական այցը իր ավանդը կներդնի երկկողմ համագործակցության զարգացման մեջ: Հանդիպմանը կարծիքներ են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցերի շուրջ: Այսօր կայացել է սերբ-ադրբեջանական փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Ադրբեջանի և Սերբիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ալեքսանդր Վուչիչի ընդլայնված կազմով հանդիպումից հետո կայացել է երկկողմ փաստաթղթերի ստորագրման արարողությունը, որին մասնակցել են նաև նախագահները:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267