Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Բաքվում մեկնարկել է V Գլոբալ ֆորումը»

Բաքու-ԱՊԱ: Այսօր Բաքվում իր աշխատանքն է սկսել V Գլոբալ ֆորումը:

ֆորումի բացմանը մասնակցում են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան:

Պետության ղեկավարը միջոցառման բացմանը հանդես է եկել ելույթով:

«Միջազգային հարաբերությունների ապագան. ուժը և շահերը» թեմայով ֆորումին, որն անցկացվում է Սփյուռքի հետ աշխատանքի պետական կոմիտեի և Նիզամի Գյանջևիի Միջազգային կենտրոնի կազմակերպչական աջակցությամբ, մասնակցում են աշխարհի 53 երկրների շուրջ 300 պատվիրակներ: 

Ֆորումի աշխատանքներին մասնակցելու համար Ադրբեջան են ժամանել Լատվիայի նախագահ Ռայմոնդ Վեյոնիսը, Չեռնոգորիայի նախագահ Ֆիլիպ Վույանովիչը, Ալբանիայի նախագահ Բույար Նիշանին, Մակեդոնիայի նախագահ Գեորգե Իվանովը, Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, Բոսնիա և Հերցեգովինայի Նախագահության նախագահ Մլադեն Իվանիչը: 
Դրանից բացի, ֆորումին մասնակցում են՝ Սաուդյան Արաբիայի թագաժառանգ, երկրի հետախուզական ծառայության նախկին ղեկավար, թագավոր Ֆեյսալ անվան Իսլամի հետազոտությունների կենտրոնի նախագահ Տուրկի ալ-Ֆեյսալը, Իսրայելի նախկին վարչապետ Էհուդ Բարաքը, կնեսետի նախկին նախագահ և նախկին խոսնակ Դալիա Իցիկը, Պաղեստինի նախկին վարչապետ Զիյադ Աբու Ամրը և այլոք:

 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 27 Ապրիլ, 2017

USD
1.7025
 
EUR
1.8566
 
RR
0.0299