Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Բուլղարիայի վարչապետ. Ադրբեջանը առաջարկում է գազամատակարարման առավել ձեռնտու գներ

Բաքու-ԱՊԱ: «Ուզում եմ երախտապարտություն հայտնել Ձեզ՝ Տրապեզիցա համալիրի համար կատարված աշխատանքի համար։

Հուսով եմ, որ այս տարվա երկրորդ կեսին Դուք աշխատանքային այցով կայցելեք մեր երկիր և մենք կկարողանանք ընդունել Ձեր ղեկավարությամբ ներկայացուցչական պատվիրակությանը»։

Այդ մասին ասել է՝ այցով Բաքվում գտնվող Բուլղարիայի վարչապետ Բոյկո Բորիսովը, հանդես գալով՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ մամուլի համար համատեղ հայտարարությամբ։

«Ես կցանկանայի նշել Ձեր կողմից Բուլղարիայի համար ասվածի նշանակությունը։ Գազամատակարարվում է Բուլղարիայի տարածքի ընդամենը 3 տոկոսը։ Միևնույն ժամանակ մենք կարող ենք նշել, որ վերջին օրերին, հատկապես ձմեռային ժամանակահատվածում օդը ախտոտվում է, դրանով հանդերձ պատճառը կապված է ոչ թե արդյունաբերական արտադրության և ավտոտրանսպորտի հետ, այլ փայտի և ածուխի, որպես կենցաղային վառելանյութի օգտագործման մեջ։ Մենք կցանկանայինք, որպեսզի օգտագործվեր այնպիսի կենցաղային վառելանյութ, որը վնաս չհասցներ շրջակա միջավայրին։ SOCAR-ի աջակցությամբ և ադրբեջանական գազի մատակարարումների շնորհիվ՝ գազաֆիկացվել է հարևան Վրաստանը։ Մենք արդեն վաղուց խոսում ենք՝ Բուլղարիայի գազաֆիկացման համար երկու տարբերակների առկայության մասին։ Հույս ունեմ, որ հունիս ամսին Հունաստանում կսկսվի ինտերկոնեկտորի շինարարությունը, իսկ հուլիսին այն կաշխատի Թուրքիայի հետ սահմանում։ Կցանկանայի նշել, որ հարգելի նախագահ Իլհամ Ալիևի բարեմաղթությամբ իր լուծումը կգտնի՝ մեր ընկերության և SOCAR-ի միջև կգտնվի ձեռնատու գներով 1 միլիարդ խորանարդ մետր ադրբեջանական գազի մատակարարման մասին հարցը»,- ասել է վարչապետը։

Բ. Բորիսովի խոսքով, երկու երկրների էներգետիկայի և տնտեսության նախարարների մասնակցությամբ կմշակվի՝ տվյալ աշխատանքի իրագործման համար քանակի և ժամկետների հետ կապված աշխատանքային պլանը, քանզի ադրբեջանական կողմը առաջարկում է գազամատակարարման ամենաձեռնտու գներ։ 1 միլիարդ խորանարդ մետր գազը Բուլղարիայում շատ տներին կապահովի կենցաղային գազով։

Վարչապետը ընդգծել է, որ Բուլղարիայից Ադրբեջան հիմնականում արտահանում են գյուղատնտեսական ապրանքներ. «Հույս ունեմ, որ կկարողանանք ընդլայնել այդ հնարավորությունները։ Եթե Ադրբեջանը գազ մատակարարի Բուլղարիա, ապա մենք կկարողանանք հավասարակշռել տվյալ ապրանքափոխանակությունը։ Բոլոր այս ներդրումները, ուղիղ տրանսպորտային հաղորդակցությունը, հաշվի առնելով այն, որ մենք կարող ենք Բաքու հասնել երեք ժամվա ընթացքում,ազդակ է հաղորդում տնտեսության, զբոսաշրջության զարգացմանը և հնարավորություններ կստեղծի՝ Բուլղարիայի լեռնային և ծովային առողջարաններ ադրբեջանցի զբոսաշրջիկների այցերի համար։ Բուլղարացի զբոսաշրջիկները մեծ հետաքրքրություն են ցուցաբերում ձեր հնագույն երկրի նկատմամբ։ Դա ձեռնատու է երկու երկրներին»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301