Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Չինաստանի առաջնորդ. Մենք ի սրտե ուրախանում ենք Ադրբեջանի հաջողություններով

Բաքու-ԱՊԱ: Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ցզինպինը շնորհավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

«Ինձ համար մեծ պատիվ է՝ Չինաստանի կառավարության ու ժողովրդի անունից սրտագին շնորհավորանքներ ու լավագույն մաղթանքներ հղել ձեզ ու Ադրբեջանի բարեկամ ժողովրդին՝ Ադրբեջանի ազգային տոնի՝ Հանրապետության Օրվա առթիվ: Վերջին տարիներին Ադրբեջանի տնտեսությունը արագորեն զարգանում է, հասարակության մեջ դիտարկվում է կայունություն ու համերաշխություն, միջազգային ասպարեզում Ադրբեջանի կարգավիճակն ու ազդեցությունը օրեցօր աճում է:

Չինաստանը որպես Ադրբեջանի մոտիկ բարեկամ, ի սրտե ուրախանում է դրա համար: Ես մեծ ուշադրություն եմ հատկացնում Չինաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների զարգացմանը, պատրաստ եմ ձեզ հետ համատեղ ջանքեր ներդնել՝ փոխշահավետ համագործակցության բոլոր ոլորտներում՝ ի շահ երկու երկրների ու ժողովուրդների»,- ասվում է շնորհավորանքում:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267