Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Դենիս Սամուտ. Ղարաբաղում պատերազմի վերսկսվելու դեպքում՝ այլևս նախկինի պես չի լինելու

Բաքու-ԱՊԱ: «Յուրաքանչյուր մարդ պետք է իր ավանդը ներդնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման մեջ»։

Այդ մասին հայտարարել է՝ Բաքվում այցով գտնվող, Լոնդոնի LINKS հետազոտական կենտրոնի գործադիր տնօրեն Դենիս Սամուտը։
Դ. Սամուտը հայտնել է, որ հակամարտությունը պետք է լուծվի միայն խաղաղ ճանապարհով. «2016 թ. ապրիլյան իրադարձություններից մեզ համար ակնահայտ է դարձել, որ հակամարտությունները շատ ծանր հետևանքներ ունեն։ Մարդիկ պետք է մի բան հասկանան. պատերազմը, որը կարող է տեղի ունենալ 2017 թվականին, այնպիսին չի լինի, ինչպես դա եղել է 1989 թվականին։ Երկու կողմերի զենքերը մեծ ավերիչ ուժունեն։ Խաղաղ լուծումը առաջին հերթին համապատասխանում է անմիջապես հակամարտությունից տուժած մարդկանց կարիքներին։ Այդ տեսանկյունից՝ փախստականները և հարկադիր վերաբնակները պետք է վերադառնան իրենց տները։ Մենք պետք է ձգտենք, որպեսզի դա տեղի ունենա։ Կան հակամարտության կարգավորման հետ կապված մի շարք գաղափարներ ու առաջարկություններ։ Մեր, որպես քաղաքացիական հասարակություն դերը՝ բանակցությունների հաջող անցկացման համար պայմաններ ստեղծելու մեջ ավանդն է»։

Դ. Սամուտը նշել է, որ վստահության վերականգնման հետ կապված միջոցները հանդիսանում են՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բաղադրիչ մասերից մեկը. «Վստահության միջոցները այն միջոցներն են, որոնք պետք է ձեռնարկվեն պետությունների, կամ նրանցում խմբերի միջև, որոնք խնդիրներ ունեն միմյանց հետ։ Դրանք միջոցներ չեն, որոնք պետք է ձեռնարկվեն բարեկամների միջև։ Այդ միջոցները ձեռնարկվել են նաև սառը պատերազմի ժամանակ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Խորհրդային Միության միջև հարաբերությունների պարզաբանման համար։ Դա չի նշանակում, որ մենք տեղյակ չենք, թե ինչ է կատարվում Լեռնային Ղարաբաղում և շփման գծում ամենօրյա կորուստների մասին։ Հատկապես դրա համար էլ մենք խոսում ենք վստահության միջոցների մասին։ Այդ հարցը քննարկվում է՝ նախագահների և նախարարների մակարդակով բանակցությունների համար պայմաններ ստեղծելու նպատակով։ Ամեն մեկը իր հայեցողությամբ կարող է ավանդ ներդնել այդ հակամարտության կարգավորման մեջ»։

Նշենք, որ Դ. Սամուտը այցով Բաքվում է գտնվում՝ «Կարող են արդյոք վստահության միջոցները իրենց ավանդը ներդնել ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ» խորագրով միջոցառմանը մասնակցելու համար։ Միջոցառումը կազմակերպվել է Տնտեսական և սոցիալական զարգացման կենտրոնի կողմից։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285