Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Դոնալդ Թրամփը նամակ է հղել Իլհամ Ալիևին

Բաքու-ԱՊԱ։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը շնորհավորական նամակ է հղել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Նամակում ասված է.

«Հարգելի պարոն նախագահ, շնորհավորում եմ Ձեզ և ադրբեջանական ժողովրդին՝ «Կասպյան նավթ և գազ» միջազգային 25-րդ ցուցահանդես-խորհրդաժողովի անցկացման և Հարավային գազային միջանցք նախագծի գործարկման կապակցությամբ: Կուզենայի Ձեզ հետ նշել այս կարևոր նվաճումը՝ Ադրբեջանի և Միացյալ Նահանգների միջև համագործակցության 30-ամյակը:

Ադրբեջանը, որը նշում է առաջին անկախ հանրապետության 100-ամյակը, հիմա ավելի բարգավաճ և գլոբալ տնտեսություն ունեցող երկիր է հանդիսանում: Ադրբեջանի խոշոր նավթային հանքավայրերը կայունություն են բերում համաշխարհային էներգետիկ շուկային: Ադրբեջանական գազը իր ավանդն է ներդնում Թուրքիայի և Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:  

Ես աջակցում եմ ձեր հետագա տնտեսական և իրավական բարեփոխումներին, որոնք կամրապնդեն ձեր էներգետիկ նախագծերի հաջողությունները: Ես մտադիր եմ Ձեզ հետ համագործակցել՝ որպեսզի մեր պետությունները և Կովկասյան տարածաշրջանը դառնան ավելի բարգավաճ»:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267