Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Էրդողան. «Ղարաբաղյան հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի շրջանակներում»

Բաքու-ԱՊԱ: «Մայիսի 28-ին կնշվի Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակը:

Այդ կապակցությամբ կուզենայի շնորհավորել ադրբեջանական ժողովրդին: 2018 թվականին կանցկացվեն Կովկասի իսլամական բանակի հիշատակի միջոցառումներ»:

Այս մասին Ադրբեջանի նախագահի հետ անցկացված հանդիպումից հետո հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը:

Էրդողանն ընդգծել է, որ Իլհամ Ալիևը առաջիններից էր, ով հուլիսի 15-ին տեղի ունեցած հեղաշրջման փորձի ժամանակ աջակցեց Թուրքիային: «Ադրբեջանական ժողովուրդն ու պետությունը մեզ աջակցեցին նաև «Ձիթենու ճյուղ» օպերացիայի ժամանակ: Մենք էլ մեր հերթին Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ընկալում ենք որպես սեփական խնդիր: Այդ հակամարտությունը պետք է կարգավորվի միջազգային իրավունքի շրջանակներում: Մենք մտադիր ենք խորացնել համագործակցությունը ռազմական և պաշտպանական ոլորտներում: Թուրք-ադրբեջանական բարձր մակարդակի համագործակցության խորհրդի 7-րդ նիստի շրջանակներում ստորագրվելու են մի շարք կարևոր փաստաթղթեր»: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277