Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Էրդողանը Իլհամ Ալիևին հրավիրել է Թուրքիա

Բաքու-ԱՊԱ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:

Այս մասին տեղեկատվություն է տարածել ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը:

Թուրքիայի նախագահը Իլհամ Ալիևին հրավիրել է մասնակցելու Ստամբուլում անցկացվելիք Իսլամական համագործակցության կազմակերպության արտակարգ նիստին, որը նվիրված է Երուսաղեմի հարցին:

Ադրբեջանի նախագահն ընդունել է հրավերը:

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի Պետության մայրաքաղաք ճանաչելը և ԱՄՆ դեսպանատունը այդ քաղաք տեղափոխելը սխալ որոշում է:   

Նախագահներն ընդգծել են, որ այդ քայլերը հակասում են միջազգային իրավունքին և կարող են վատ հետևանքներ ունենալ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0067
 
RR
0.0272