Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Էստոնիայի ԱԳՆ ղեկավար. Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական լուծում չունի

Բաքու-ԱՊԱ։ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը չունի ռազմական լուծում: Խաղաղ կարգավորումը ծառայում է հակամարտությունում ներգրավված կողմերի շահերին»:

Այս մասին հայտարարել է Էստոնիայի ԱԳ նախարար Սվեն Միկսերը՝ իր ադրբեջանցի գործընկեր Էլմար Մամեդյարովի հետ Բաքվում հրավիրված համատեղ մամուլի ասուլիսում: Էստոնիայի ԱԳՆ ղեկավարը հակամարտող կողմերին կոչ է արել խուսափել ռազմական հռետորաբանությունից: «Հավատում եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խմբից բացի չկա այլ ձևաչափ, որը կարող է բոլոր ջանքերը գործադրել տվյալ հակամարտության կարգավորման համար»:  Սվեն Միկսերը հայտարարել է, որ Ադրբեջանն ու Էստոնիան մեծ ներուժ ունեն հարաբերությունների խորացման համար, մասնավորապես՝ կրթության և տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտներում: Եվրամիությունում նախագահության ընթացքում մենք ունենք հավակնորդ օրակարգ, մասնավորապես՝ Brexit-ը: Եվրոպայի անվտանգության ապահովման առումով կարևոր են բոլոր հարցերը: Հիմնական հարցերից մեկն էլ Արևելյան գործընկերության երկրների հետ համագործակցության ամրապնդման ուղղությունն է: Հուսով եմ, որ Ադրբեջանը և ԵՄ-ն կստորագրեն ռազմավարական համագործակցության մասին համաձայնագիր», - ասել է Էստոնիայի ԱԳ նախարարը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
1.9963
 
RR
0.0287