Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ֆրանսիան կշարունակի ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ ջանքերը»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի և Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարները շնորհավորական ուղերձներ են փոխանակել՝ երկու երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի պատվին։

Արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովի կողմից՝ իր ֆրանսիացի գործընկերոջը հասցեագրված ուղերձում գոհունակություն է հայտնվել՝ Ադրբեջանի և Ֆրանսիայի միջև քաղաքական, տնտեսական, միջտարածաշրջանային, ինչպես նաև մշակութային և կրթության ոլորտներում համագործակցության մակարդակից։ Ընդգծվել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի Ֆրանսիա պաշտոնական այցը՝ խոսում է մեր երկրների միջև փոխադարձ շահերի և վստահության վրա հիմնված քաղաքական երկխոսության որակի մասին։

Է. Մամեդյարովը ընդգծել է՝ երկու երկրների միջև համագործակցության հաջող նախագծերը։ Նախարարի խոսքով, այնպիսի նախագծերը, ինչպես Բաքվում Ֆրանսիական լիցեյը, Ֆրանսիա-Ադրբեջան համալսարանը, ինչպես նաև Ադրբեջանի տնտեսության նախարարության և Ֆրանսիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարարության միջև փոխըմբռնման հուշագիրը ծառայում են՝ մեր պետությունների և ժողովուրդների միջև բարեկամության ամրապնդմանը։

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Մարկ Էրոն, Է. Մամեդյարովին հղած իր ուղերձում ընդգծել է, որ անցած 25 տարիները հիշողության մեջ մնացել են, որպես երկու երկրների միջև քաղաքական, տնտեսական և մշակութային ոլորտներում մշտական զարգացման տարիներ։ Նախարարը պատմել է՝ Ֆրանսիայի և Ադրբեջանի համատեղ հաջողությունների մասին։ Ժան-Մարկ Էրոն ընդգծել է, որ 2016 թ. Ադրբեջանում Ֆրանսիա-Ադրբեջան համալսարանի ստեղծումը հանդիսանում է՝ մեր երկրների միջև համագործակցության դինամիկ զարգացման խորհրդաիշը։

Ֆրանսիացի նախարարը ընդգծել է նաև, որ Ֆրանսիան, որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ, կշարունակի միջնորդական ջանքեր գործադնել՝ ղարաբաղյան հակամարտության բանակցությունների ճանապարհով կարգավորման համար։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0081
 
RR
0.0288