Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ղազախստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են». Դեսպան

Բաքու-ԱՊԱ: «Ղազախստանի և Ադրբեջանի միջև բարեկամական հարաբերությունները ձևավորվել են անկախության առաջին իսկ օրերից և մինչ հիմա զարգանում են»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Ղազախստանի դեսպան Բեյբիթ Իսաբաևը՝ այդ երկրի անկախության 26-րդ տարեդարձի կապակցությամբ կազմակերպված ընդունելության ժամանակ:   

Դեսպանը նշել է, որ Ղազախստանն ու Ադրբեջանը ռազմավարական գործընկերներ են: «Երկու երկրների միջև հարաբերությունները մեծ ապագա ունեն և կառուցված են փոխադարձ հարգանքի հիման վրա: Ադրբեջանն ու Ղազախստանը միասնական դիրքորոշում են մի շարք հարցերում՝ միջազգային և տարածաշրջանային կազմակերպությունների շրջանակներում»:

Ադրբեջանի էներգետիկայի նախարար Փարվիզ Շահբազովն էլ նշել է, որ վերջին 26 տարիների ընթացքում Ղազախստանը վերածվել է տարածաշրջանի առաջատար պետություններից մեկի:

«Մեր երկրների միջև համագործակցությունը զարգանում է մի շարք ոլորտներում, այդ թվում՝ էներգետիկայի: Ադրբեջանն ու Ղազախստանը Կենտրոնական Ասիայում և Կասպյան տարածաշրջանում վերածվել են տարածաշրջանային ուժային կենտրոնների: Պաշտոնական Աստանան միշտ աջակցում է Բաքվին Ադրբեջանի համար վճռորոշ հարցերում»:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0827
 
RR
0.0301