Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Հայ համանախագահը հեռացվել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար հարթակի կազմից

Բաքու-ԱՊԱ: 2017 թ. դեկտեմբերի 25-ին կայացել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար քաղաքացիական հարթակի վարչության նիստը։

Խաղաղության քաղաքացիական հարթակի կանոնադրության 6.9.4 կետի համապատասխան անցկացվող նիստին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար քաղաքացիական հարթակի համանախագահ Ռովշան Ռզաևը քննարկման է դրել օրակարգում ներառված հարցերը։

Քննարկմանն առաջարկված առաջին հարցը կապված է եղել Խաղաղության քաղաքացիական հարթակի քարտուղարության ղեկավարության փոփոխման հետ։ Լսվել են՝ քարտուղարության համակարգող Օրխան Նաբիևի՝ արտասահմանում կրթությունը շարունակելու հետ կապված իրեն զբաղեցրած պաշտոնից ազատելու և Խաղաղության քաղաքացիական հարթակի Փորձագետների խորհրդի անդամ հաստատելու մասին հայտարարությունները։ Խաղաղության քաղաքացիական հարթակի քարտուղարության նոր համակարգողի պաշտոնում առաջարկվել է՝ Ադրբեջանի Դ. Ալիևի անվան կանանց իրավունքների պաշտպանության կազմակերպությանն առընթեր կենտրոնի ղեկավար Դիլարա Էֆենդիևայի թեկնածությունը։ Քննարկումների ընթացքում վարչության կազմը՝ Օրխան Նաբիևին զբաղեցրած պաշտոնից ազատելու և Փորձագետների խորհրդի անդամ նշանակելու, ինչպես նաև Դիլարա Էֆենդիևային Խաղաղության քաղաքացիական հարթակի քարտուղարության համակարգողի պաշտոնում նշանակելու մասին որոշում է ընդունել։

Այնուհետև վարչությունը սկսել է օրակարգի երկրորդ հարցի՝ հայկական կողմից Քաղաքացիական հարթակի համանախագահ Ռաֆաել Իսախանյանի՝ 2017 թ. հոկտեմբերի 30-ին Թբիլիսիում I Գլխավոր վեհաժողովում ընդունված Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար հարթակի կանոնադրության մեջ ուղղումներ և փոփոխություններ մտցնելու մասին առաջարկության և համանախագահության ժամանակաշրջանում Խաղաղության քաղաքացիական հարթակի սկզբունքներին հակասող նրա գործողությունների քննարկումը։ Քննարկումների արդյունքում նշվել է, որ Խաղաղության քաղաքացիական հարթակի կանոնադրության6.5 հոդվածի համապատասխան, կանոնադրության մեջ փոփոխություններ ու լրացումներ կարող են իրականցվել միայն Խաղաղության քաղաքացիական հարթակի գլխավոր վեհաժողովի կողմից: Նշվել է նաև, որ Խաղաղության քաղաքացիական հարթակի կանոնադրության 5.10 հոդվածի համապատասխան՝ Խաղաղության քաղաքացիական հարթակը վարկաբեկող և նրա գործունեությանը հակասող գործողությունների իրականացման դեպքում քաղաքացիական հարթակի անդամը հեռացվում է նրա կազմից։

Խաղաղության քաղաքացիական հարթակի համանախագահ Ռովշան Ռզաևը Վարչության անդամներին դիմել է՝ կանոնադրության նշված կետերը խախտելու հետ կապված՝ պարոն Իսախանյանին քաղաքացիական հարթակի կազմից հեռացնելու մասին հարցի վերաբերյալ իրենց վերաբերմունքը արտահայտելու խնդրանքով։ Ստեղծված իրավիճակը և շարադրված փաստերը քննարկվել են վարչության անդամների կողմից և Ռաֆաել Իսախանյանը հեռացվել է Խաղաղության քաղաքացիական հարթակի կազմից։ Խաղաղության քաղաքացիական հարթակի նոր համանախագահի պաշտոնում առաջարկվել է՝ վարչության անդամ Արթուր Աղաջանովի թեկնածությունը։ Ա. Աղաջանովի թեկնածությունը քննարկվել է վարչության անդամների կողմից և նա ընտրվել է Խաղաղության քաղաքացիական հարթակի համանախագահ։

Այնուհետև վարչության անդամները Քաղաքացիական հարթակի նոր անդամներ են ընդունել և քննարկել են՝ I Գլխավոր վեհաժողովի որոշումների համաձայն՝ 2018 թ. գործունեության ուղղությունները։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար քաղաքացիական հարթակի վարչության անդամները վարչության բոլոր անդամ երկրներին շնորհավորել են առաջիկա Սուրբ Ծննդյան և նոր տարվա 2018 թ. առթիվ։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0067
 
RR
0.0272