Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Հիքմեթ Հաջիև. Հայաստանի ԱԳՆ ղեկավարի ելույթը հանդիսանում է երեսպաշտություն ու կեղծ էմոցիաներ

Բաքու-ԱՊԱ։ Հարցերի էության մեջ խորամուխ լինող անձինք գիտեն, որ Հայաստանի արտաքին գործերի նախարարը բացարձակապես հեռու է իրականությունից: Այդ մասին ասել է՝ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը։

Հ. Հաջիևի խոսքով, Հայաստանի ԱԳՆ ղեկավարի ելույթը հանդիսանում է ոչ այլ ինչ, քան երեսպաշտություն ու կեղծ էմոցիաներ:

«Մենք անհրաժեշտություն չենք տեսնում մեկնաբանելու Հայաստանի արտաքին գործերի նախարարի՝ իրար կրկնող հայտարարությունները»,- հավելել է Հ. Հաջիևը:

Ինչպես նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը, դժվար է հասկանալ, թե ում է փորձում խաբել Հայաստանի ԱԳՆ ղեկավարը՝ միջազգային հանրությանը, թե հայ ժողովրդին: «ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային օգնականների թվի ավելացումը հանդիսանում է՝ կառուցողական ու տրամաբանական բանակցություններից կախված օժանդակ միջոց»,- ասել է Հ. Հաջիևը:

Հիքմեթ Հաջիևը հավելել է, որ դիտարկելով նման ելույթները, դժվար չէ հասկանալ, թե ինչու է Հայաստանը գտնվում քաղաքական, տնտեսական և ժողովրդագրական ճգնաժամի պայմաններում: «Հայ ժողովուրդը պետք է տեսնի, թե ով է գտնվում երկրի ղեկավարությունում և եզրահանգումներ անի դրանից»,- նշել է Ադրբեջանի ԱԳՆ ներկայացուցիչը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Փետրվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0914
 
RR
0.0301