Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Հոգլանդն անհրաժեշտ է համարում բանակցային սեղանի շուրջ վերադառնալը

Բաքու-ԱՊԱ։ ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը վստահ է` Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում անհրաժեշտ է վերադառնալ բանակցային սեղան ամենաբարձր մակարդակով:

Այս մասին սսել է Բաքվում լրագրողների հետ զրույցում:։ 

Հոգլանդը նշել է, որ 2016 թվականի ապրիլյան իրադարձությունների առաջին տարելիցն անհրաժեշտ է դիմավորել ոչ թե ճակատում, այլ բանակցային սեղանի շուրջ: Դիվանագետն ընդգծել է, որ երեք համանախագահներն էլ վստահ են` հակամարտությունը ռազմական կարգավորում չի կարող ունենալ:

«Չնայած որ 25 տարվա ընթացքում բանակցությունները որևէ արդյունք չեն տվել, դիվանագիտական գործունեության նպատակն է ստեղծել պայմաններ կարգավորման համար: Երեք երկրի համանախագահներն ու կառավարությունները շարունակում են ջանքեր գործադրել, քանի դեռ հակամարտող կողմերը քաղաքական կամք չեն դրսևորել»,- նշել է նա:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Հուլիս, 2017

USD
1.701
 
EUR
1.9984
 
RR
0.0286