Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Հորդանանի Սենատի նախագահ. «Յուրաքանչյուր երկիր պետք է կատարի ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերը»

Բաքու-ԱՊԱ: «Սիրիան, Իրաքը, Մերձավոր Արևելքը և այլ տարածաշրջանները հայտնվել են հակամարտությունների ճիրաններում: Շատ կարևոր է գտնել այդ հակամարտությունների խաղաղ կարգավորման ուղին և կառուցել ավելի լավ աշխարհ»:

Այս մասին Բաքվի V Գլոբալ ֆորումի շրջանակներում հայտարարել է Հորդանանի Սենատի նախագահ Ֆեյսալ Աքեֆ Ֆաիզը:  

Սենատի նախագահն ընդգծել է, որ Մերձավոր Արևելքում տեղի ունեցող հակամարտությունները ազդում են ողջ աշխարհի վրա: «Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի բանաձևերին  և համարում ենք, որ բոլոր հակամարտությունները կարգավորելու համար միջազգային կամք է անհրաժեշտ: Ադրբեջանի տարածքների մի մասն օկուպացվել է: Կարծում եմ, որ յուրաքանչյուր երկիր պետք է կատարի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերը»:   

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 27 Ապրիլ, 2017

USD
1.7025
 
EUR
1.8627
 
RR
0.0304